...

Պարզվեց, կորոնավիրուսն ինչ-որ մեկի շունն է

Պարզվեց, կորոնավիրուսն ինչ-որ մեկի շունն է

Կենտրոնական բանկի գնահատականների համաձայն՝ կորոնավիրուսի տարածումը և դրա դեմ ուղղված հակահամաճարակային միջոցառումները զգալիորեն կճնշեն տնտեսական ակտիվությունը 2020-ին։ Անցած տարվա վերջին ԿԲ-ն այս տարվա համար կանխատեսում էր 5,3% տնտեսական աճ, իսկ Կառավարությունը՝ 4,9%: Սա նշանակում է, որ նոր գնահատականների համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճը կարող է դանդաղել ավելի քան 7 անգամ։

«ՉԻ». Սա ոչ թե ընդդիմադիր ինչ-որ մենուա է հայտարարել, այլ՝ Կենտրոնական բանկը: Իսկ դա նշանակում է, որ միգուցե այս մռայլ կանխատեսումները վերջապես իշխանությունների ուսերից կթոթափեն հեղափոխական շղարշը: 

Պարզվում է, կորոնավիրուսն այնուամենայնիվ ինչ-որ մեկի շունն է և միայն կարգախոսներով դրա դեմն առնել հնարավոր չէ: Մեզ ծանր ժամանակներ են սպասվում, հարյուրապատիկ ծանր ժամանակներ են սպասվում իշխանություններին: Այն իշխանություններին, որի ղեկավարները ժամանակ առ ժամանակ հայտարարում էին, թե վերջին 30 տարվա մեջ իրենք ամենաանախադեպն էին, որ իրենցից առաջ Հայաստանը նորմալ մարդ չի ղեկավարել, բոլորը չարիք են:

Հիմա իշխանությունները սեփական կաշվի վրա կզգան, թե ինչ է նշանակում պատերազմական, արտակարգ պայմաններում երկիր ղեկավարել: Այս թեմային մենք դեռ կանդրադառնանք ավելի ծավալուն հոդվածով, պարզապես իշխանությունները 2 տարվա ընթացքում պետք է կարողանային ռացիոնալիզմն ու իռացիոնալիզմը իրարից տարանջատել: 

Մենք էլի, ինչով կարող ենք, այս նեղ վիճակում փորձելու ենք օգտակար լինել, բայց դրա համար իշխանությունները սեփական բացառիկության սինդրոմից պետք է հրաժարվեն, ականջալուր լինեն թե՛ քննադատությանը, թե՛ խորհուրդներին, թե չէ կոլապսի են ենթարկվելու՝ երկիրն էլ հետը:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3082 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ