...

Հազիվ ազատվեց կապանքներից

Հազիվ ազատվեց կապանքներից

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանը դուրս է եկել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքից: 
Իր որոշումը նա հիմնավորել է այսպես. «Ցանկացած դաշինք ունի որոշակի կաշկանդող գործոններ։ Եվ իմ որոշումը հիմնականում պայմանավորված է դրանով։ Ես չեմ ուզում իմ գործունեությունը կաշկանդել: Այդ պատճառով որոշեցի գործունեությունս շարունակել որպես անկախ պատգամավոր»:

«ՉԻ». Փաստորեն, Իշխան Զաքարյանը հենց նոր իմացավ, որ խորհրդարանական դաշինքներն իրեն կաշկանդում են, ու ճիշտը անկախ պատգամավոր լինելն է:

Այսինքն՝ երբ նա 1995-ին «Հանրապետություն» դաշինքի խմբակցության պատգամավոր էր դարձել, այն ժամանակ դեռ խամ էր, չէր հասկանում, որ կաշկանդված է:

Իսկ երբ 2017-ին «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր էր դարձել, արդեն ահավոր կաշկանդված էր, երևի Գագիկ Ծառուկյանն իրեն թոկով կապել էր դաշինքի աթոռին, խեղճ մարդը չէր կարողանում դաշինքից դուրս գալ:

Ու այդքանն իրեն դաս չի եղել. այս անգամ էլ «Պատիվ ունեմ» դաշինքով է մտել խորհրդարան, կես տարի հետո էլ գլխին խփել. ասել՝ արա՜, վայ քո, ո՞նց էի մոռացել, որ էստեղ կաշկանդված եմ լինելու: 

Ու այդպես, երբ Արթուր Վանեցյանը դահլիճից մի պահ դուրս է եկել, պահը բռնացրել է, թաքուն, աթոռների արանքով դուրս է եկել խմբակցությունից: Հիմա կսկսի լիաթոք շնչել:

Իշխան Զաքարյանին մաղթում ենք անկաշկանդ գործունեությունը: Տակ դեռժած: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3125 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ