...

Աննախադեպ օպերացիա է

Աննախադեպ օպերացիա է

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում ծրագրվում է 20 հարկանի բազմաբնակարան շենք կառուցել։ Դրա համար նախատեսված հողամասը տարիներ առաջ հատկացվել էր Պաշտպանության նախարարությանը։ 

«Հետք»-ը պարզել է, որ հողամասը ՊՆ-ից 25 միլիոն դրամով (62.5 հազար դոլար) ձեռք է բերել Գլխավոր շտաբի սպառազինության վարչության նախկին պետ, այժմ ԳՇ պետի օգնական Պողոս Պողոսյանը։ Պատերազմից անմիջապես հետո նա հողամասը նվիրել է իր զոքանչին։ Իսկ անցած տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, նույն հողամասը 420 միլիոն դրամով (1միլիոն 40 հազար դոլար) վաճառել են ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանի որդու ընկերոջը։

«ՉԻ». Դե, գիտե՞ք ինչ, հիմա չեն կարողանում թշնամու հողերը գրավել, կամ մեր հողերն ազատագրել, բա ի՞նչ անեն: 

Պիտի ՊՆ-ն ցույց տա, չէ՞, որ ինչ-որ գործ է անում, մտածում է հողեր գրավելու մասին, վերջը լուծումը գտել են: Ուղղակի Նորքում են հողեր գրավել: Առանց զոհ տալու: Համարյա հերոսական օպերացիա է, Փաշինյանը կարող է մի դյուժին «Մարտական խաչով» պարգևատրել օպերացիան մշակողներին, իսկ էն զոքանչին ընդհանրապես «Ազգային հերոսի» կոչում է հասնում:

Այնպես որ, ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ինչպես պատկերացնում էինք: Մնում է, որ ՊՆ-ն նույն հաջողությամբ, զոքանչների և բաջանաղների ներգրավմամբ, հող առ հող, դիրք առ դիրք, մեր տարածքները ետ բերի: Դե, այնպես չէ, որ մենակ մեզ մոտ է կոռուպցիա: Ադրբեջանում սրանից էլ բեթար վիճակ է, հետները կարելի է պայմանավորվել, ներքաշել հատուկ օպերացիաների մեջ:

Հ.Գ. Իսկ այն, որ մերոնք հողեր են գրավել Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ, ցույց է տալիս, որ լավ էլ հակահարձակում է եղել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   890 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ