...

Դա ավելի վատ բան է, քան ընտրակաշառքը և կարուսելը

Դա ավելի վատ բան է, քան ընտրակաշառքը և կարուսելը

«Հրապարակ» թերթը գրել է. «Տևական ժամանակ է՝ խոսվում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանի՝ խմբակցությունից դուրս գալու մասին։ Զաքարյանն օրերս խմբակցության ղեկավարությանը հայտնել է, որ որոշումն արդեն կայացրել է և, ըստ ամենայնի, առաջիկայում կհրապարակի: Մեր տեղեկություններով, Վանեցյանը նախատել էր Զաքարյանին, հորդորել խմբակցությունը լքելու դեպքում մանդատից հրաժարվել։ Սակայն Զաքարյանի ՔՊ-ական ընկերները` Խաչատուր Սուքիասյանի ղեկավարությամբ, ավելի համառ են գտնվել: Մեր աղբյուրների պնդմամբ՝ իշխանությանը հաջողվել է Զաքարյանին պոկել ընդդիմությունից, և առաջիկայում նա կհայտարարի, որ գործունեությունը շարունակելու է «անկախ պատգամավորի կարգավիճակում»:

«ՉԻ». Եթե նկարագրված սցենարն իրականանա, ապա դա կնշանակի մեկ բան. իշխանությունը վերադառնում է նախկին իշխանությունների գործելաոճին, ընդօրինակում է նրա ամենաստոր քաղաքական բնազդներից մեկը՝ մանդատագողությունը:

Ինչ տարբերություն՝ ընտրությունների՞ ժամանակ ես գողանում մանդատը, թե՞ ընտրություններից հետո:

Պատգամավորին շանտաժի ենթարկելը, վախեցնելը, քրեական գործեր հարուցելու հեռանկարներ խոստանալը կամ հակառակը՝ խոստանալը, որ քրեական գործ չի հարուցվի, նույնքան կամ գուցե ավելի վատ հանցակազմ ունեցող հանցագործություններ են, քան ընտրակաշառքը կամ կարուսելը:

Հ.Գ. Վերջում պարզվելու է, որ Տիգրան Ավինյանը շատ էլ ճիշտ էր՝ Խաչատուր Սուքիասյանի ներկայությունը իշխանական թիմում մեծ վտանգ է ժողովրդավարության համար:

ՎԱՐԿԱՆԻՇ

   908 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ