...

«Հենց ընենց չդրվող» Քրիստոս Հայաստանում

«Հենց ընենց չդրվող» Քրիստոս Հայաստանում

«Քրիստոսին հենց ընենց չեն դնում, Քրիստոսը, որ դրվում է, ուրեմն կոմունիկացիաներ կլինեն, տուրիզմը կզարգանա, տուրիզմը զարգացավ, բյուջեն կլցվի, էդ հարցերը կամաց-կամաց իրանց տեղը կընկնեն»​,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է ԽՍՀՄ ու Հայաստանի նկարիչների միության անդամ Արտուշ Պապոյանը, որը ոգևորված է նախագծով և քանդակագործ որդիների հետ արդեն ուղարկել է իր պատկերացրած նախագծերը։

Հասկացա՞ք, որևէ երկրում Քրիստոսին «հենց ընենց չեն դրել»։ Արել են, որպեսզի տուրիզմը զարգանա, բյուջեն լցվի ու մնացած հարցերն էլ լուծվեն։ Այլ երկրներում չգիտենք, բայց մեր երկրում վստահաբար արձանի հարևանությամբ լավ խորովածանոցներ կբացվեն։ Ռեստորաններում խաշի ու քյաբաբի մենյուն դյուրամարս կդարձնի ռաբիս երաժշտությունը։ Սա՝ մի կողմում։ Մյուս կողմում տոնավաճառ կբացվի՝ սրբապատկերների, քաղցրավենիքների և այլ մանր-մունր բաների։ Այլ երկրներում, հնարավոր է, այս կարգի խոսակցություններ եղել են, բայց կասկածում ենք, որ դրա հեղինակները եղել են մտավորականության ներկայացուցիչներ՝ ասենք մրցույթին մասնակցող քանդակագործը խոսել է «հենց ընենց չդրվող Քրիստոսից»։ Գագիկ Ծառուկյանի շուրջ միշտ էսպիսի դեմքեր են հավաքվում։ Եվ կրկին երջանիկ պատահականությամբ՝ պատվիրատուն էլ, պատվեր վերցնողն էլ այնքան ներդաշնակ են, որ Քրիստոսը լրիվ ավելորդ է դառնում այս հարաբերություններում։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1316 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ