...

Հերթական ապտակը Քոչարյանին

Հերթական ապտակը Քոչարյանին

«Ես կերազեմ լինել ՀՀ ղեկավարի ենթակա, երբ Արցախը կդառնա Հայաստանի մաս»:

Ահա այսպես է հակադարձել Արայիկ Հարությունյանը Ռոբերտ Քոչարյանին:

«ՉԻ». Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը շատ ծանր են տանում այն փաստը, որ հայրենի Արցախում էլ տապալվեցին: Արցախի չափանիշներով չտեսնված շատ միջոցներ ծախսեցին Վիտալի Բալասանյանի քարոզարշավի համար, բայց անգամ երկրորդ տեղը չգրավեցին՝ հավաքելով ընդամենը 15 տոկոս ձայն: Այսինքն՝ երկուսի ջանքերը, ագրեսիվ հակաքարոզչությունը միասին ընդամենը 15 տոկոս աջակցություն ապահովեցին:

Եվ հիմա փորձում են արհեստական հակադրություններ ստեղծել Հայաստանի և Արցախի ղեկավարների միջև: Այնպիսի տոնայնությամբ և շեշտադրմամբ են խոսում Արցախի ղեկավարի ինքնուրույնության մասին, կարծես հայ ժողովուրդը չի տեսել, թե ինչ հարաբերություններ են եղել Քոչարյանի և Արկադի Ղուկասյանի, Սարգսյանի և Բակո Սահակյանի միջև:

20 տարվա ընթացքում չի եղել գեթ մեկ աննշան դեպք, որ Արցախի նախագահները հակադրվեն Հայաստանի ղեկավարներին: Նրանց կարգավիճակը ինքնուրույնության առումով ոչնչով չի տարբերվել Հայաստանի ցանկացած մարզպետի կարգավիճակից: Այն տարբերությամբ, որ ունեցել են ավելի շատ ֆինանսական հնարավորություններ և Հայաստանում բիզնես անելու ավելի մեծ քվոտաներ:

Ինչ վերաբերում է Փաշինյանի և Հարությունյանի միջև արհեստական լարվածություն ստեղծելու հատկապես Քոչարյանի ջանքերին, ապա նման բաներ է անում, հետո էլ զարմանում, որ ժողովուրդը իրեն կասկածում է թշնամուն համակրելու մեջ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1526 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ