...

Քամակով քոմակ են անում


Համբալների հակառակ կողմը

Շաբաթն ավարտվեց իշխանությունների համար խիստ անսպասելի տեղումներով, ձյուն, սառնամանիք: Մեզ թվաց, թե Տիգրան Ավինյանը հիմա լապատկեն վերցնելու է ու հայդա, սառույցները մաքրելու: 

Բայց բան չարեց: Դե, ո՞նց աներ, եթե քաղաքային տրանսպորտը չէր աշխատում, մեքենաները լռվել էին փողոցներում, նույնիսկ էն «Օպելի» համբալ վարորդներն էին խուսափում փողոց դուրս գալ, խեղճ Ավինյանը ո՞նց մաքրեր փողոցները:

Այնպես որ, պիտի սպասենք, մինչև եղանակները տաքանան, տենց, մարտի վերջերին սառույցներն իրենք իրենց կհալվեն, կգնան ու ահագին փող էլ կխնայվի, էն ձյուն մաքրող մեքենաները, տեխնիկան հավայի չեն աշխատի:

Իսկ մինչ այդ, ի պատասխան հանրային քննադատությունների, ընդամենը, ինչպես վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է խորհուրդ տալիս, պետք է վայելել դրսում քաոսային վիճակի պատճառով ստեղծված տեսարանները:

Պատահեցին մեկ-մեկու

Հա, բայց սրանից առաջ կարևոր բաներ տեղի ունեցան. ուղերձներով հանդես եկան մեր պետության թիվ մեկ պատուհասն ու թիվ երկու պատուհասը. Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը:

Քոչարյանը չորս ժամանոց ասուլիս տվեց: Որևէ մեկի մոտ հարց չառաջացա՞վ, թե յանի ի՞նչ: Ասուլիսի իմաստը ո՞րն էր: Ասելիքը ո՞րն էր: Ինչի՞ հանկարծ որոշեց մեյդան ընկնել: Դժվար թե մայկա-տրուսիկի ու կլիզմայի բառապաշարը հիշեցնելու համար: Դա մենք գիտենք: Իրականում այդ չորս ժամվա լոլոների միակ ուղերձը հետևյալն էր. Մնոգոուվաժաեմի Վլադիմիր Վլադիմիրիչ, տեսնում եմ, որ Միսթեր Թրամպի հետ խաղեր եք տալիս, թե որ Զելենսկուց հետո Նիկոլին տշելու մոմենտ լինի, հիշեք, նաղդ ձեզ քոմակ կանեմ, հիշեք, որ այստեղ հուսալի քամակ ունեք: 

Հաջորդ օրը Նիկոլն է արդեն ուղերձով հանդես գալիս: Էլի ինչ-որ լոլոներ էր կարդում, բլա-բլա-բլա, բայց ամբողջ իմաստը սա էր. ժողովուրդ ջան, վիճակս բարդ է, Ալիևն ու Էրդողանը բկիցս պինդ բռնել են, ասում են, Հայաստանն էլ է ձեզ շատ, հիմա պիտի իրենց պահանջները կատարենք, թե չէ, հենա, տեսա՞ք, Քոչարյանը կգա, ու լավ չի լինի: Չէէէ, չմտածեք, թե ես էլ Քոչարյանի քամակն եմ պահում, չկա նման բան, եթե չեք հավատում, հենց հիմա ցույց տամ, որ նրա դեմ եմ պայքարում. նայեք, ալե-հոպ, Էդգար Ղազարյանին նստեցրինք, որը քոչարյանականների հետ նույնքան կապ ունի, որքան խոզը տուռնիկի: Իսկ դուք ասում էիք, թե Ռոբի հոգևոր եղբայրն եմ:  

Մի խոսքով, հարգելի հայրենակիցներ ջան, պատրաստվեք. Նիկոլ-Ռոբերտ դուետը դուրս է եկել հյուրախաղերի, մի տարիուկես համերգ է տալու, որի համար շատ թանկ ենք վճարելու, եթե… արա, բայց էն Թրամպը էդ ի՞նչ ա անում Զելենսկուն:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ