...

Հերթական հարատևն է սկսվում

Հերթական հարատևն է սկսվում

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Արցախի վրա ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր ազդեցությանը և հետևանքներին, ասել է. «Բավական ծանր է իրավիճակը, և անհրաժեշտ է մեկ բան՝ հարատև պայքար մեր նպատակներին հասնելու համար»:

«ՉԻ». Էլի հարատև՞: Գիտեք, չէ՞, ինչ է նշանակում հարատև՝ միշտ, մշտական, շարունակական, հավերժական, հավիտյան, մշտնջենական... 

Այսօրվա այս իրավիճակը նաև ձեր հարատև, հավերժ, 130 քանիամյա պայքարի արդյունքն է: Ով ինչ ասի, երբ ասի, պետություն կունենանք, չենք ունենա, կանկախանանք, անկախություն կկորցնենք, սրանցը հարատև պայքարն է: Կապ չունի՝ ում կամ ինչի դեմ: Տեսել ենք, էլի, ոնց եք պայքարել ու ոնց եք պայքարում:

Չի լինի՞, մի անգամ էլ հարատև մտածեք: Չնայած, որտեղի՞ց մտածեն, եթե հարատև պայքարի գենը դեռ դպրոցական դասագրքերից են ներարկում, հետո դոզան ավելացնում բուհերի պատմագիտական ֆակուլտետներում: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1128 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ