...

Պետք է պարզել, թե ովքեր են ֆինանսավորել ՀՅԴ-ին

Պետք է պարզել, թե ովքեր են ֆինանսավորել ՀՅԴ-ին

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայ Դատը ֆինանսական խնդիրներ ունի՞, կա՞ն մեծահարուստներ, որոնք նախկինում ֆինանսավորել են, իսկ այժմ ներկայիս իշխանությունների հորդորով այլևս չեն ֆինանսավորում, կամ գուցե իրենց աշխատանքից են դժգոհ, ասել է. «Գուցե դժգոհ են, չի բացառվում, գուցե իրենց վիճակը լավ չէ, հարկեր են վճարել, գուցե քաղաքական ճնշում կա և չեն ուզում Դաշնակցության հետ առնչվել, այդ բոլորն էլ հնարավոր է»:

«ՉԻ». Բացառիկ մտքեր են: Դաշնակցության պարագլուխներից մեկը օրը ցերեկով հայտարարում է, թե իրենց ֆինանսավորումը կրճատվել է միգուցե այն պատճառով, որ ֆինանսավորողները հարկեր են վճարել:

Եթե առաջնորդվենք Շերլոկ Հոլմսի դեդուկտիվ մեթոդով, ապա ստացվում է, որ մինչև հիմա Դաշնակցությանը ֆինանսավորողները հարկեր չեն վճարել: Այսինքն, ՀՅԴ-ի գումարները ձևավորվում են չվճարված հարկերից: 

Համարյա հանցագործության մասին հաղորդում է: Մնում է պարզել, թե տարիներ շարունակ ովքեր են ֆինանսավորել ՀՅԴ-ին և ահագին թաքցված եկամուտներ կարելի է հայտնաբերել:

Իհարկե, կա նաև այլ պահ. Դաշնակցությունը 20 տարի շարունակ սպասարկել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շահերը: Բնական է, նրանց սիրուն աչքերի համար չի սպասարկել: Հիմա սպասարկման օբյեկտները լավ օրեր չեն ապրում, հետևաբար՝ ՀՅԴ-ի եկամուտներն էլ պակասել են: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2104 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ