...

Կապիտուլյանտների համար գործ է բացվել

Կապիտուլյանտների համար գործ է բացվել

ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը նշել է, որ Հայաստանը պետք է վիճարկի Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական «Բարեկամության և եղբայրության մասին» պայմանագրի օրինականությունը և ասել. «Չեմ կարող հստակ պնդել, որ այն ամենը, ինչ անում է վարչապետի աթոռին կառչած անձը, կապված է Մոսկվայի պայմանագրի հարյուրամյակի հետ։ Բայց այն, որ նրա վարած քաղաքականությունը ձեռնտու է Թուրքիային, փաստ է»:

«ՉԻ». Պահ-պահ-պահ, հո չասաց, հո չասաց: Քանի կան թուրքերը և քանի կա Թուրքիան, իրենք միշտ գորովանքով ու երախտագիտությամբ են հիշելու դաշնակներին՝ իրենց մատուցած ծառայությունների համար: Չգիտենք, Նիկոլի քաղաքականությունը ձեռնտու է Թուրքիային, թե ոչ, բայց ոնց որ թե ինքը չի ստորագրել Ալեքսանդրապոլի կապիտուլյացիան ու թուրքերին հանձնել Հայաստանի տարածքի մի 60-70 տոկոսը: Սրանց որ մնա, 20-րդ դարի իրենց պարտություններն էլ կգցեն Նիկոլի ջեբը:

Ինչ վերաբերում է 1921թ. ռուս-թուրքական պայմանագրին, այստեղ մենք համաձայն ենք Կիրո Մանոյանի հետ: Միայն թե չենք հասկանում՝ ինչո՞ւ միայն այդ պայմանագիրը պետք է վիճարկել. միանգամից պետք է վիճարկել նաև Նվարսակի պայմանագիրը, պակաս վիճելի չեն նաև Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերը: 

Այնպես որ, դաշնակներին ահագին գործ կա անելու: Եթե այս բոլոր պայմանագրերի վիճարկումները հաջողություն ունենան, նոր դրանից հետո կարելի է մտածել Մծբինի պայմանագրի մասին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   951 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ