...

Հերթը հասավ սոցիալական ցանցերին․ դատախազից՝ Նիկոլ Փաշինյանին

Հերթը հասավ սոցիալական ցանցերին․ դատախազից՝ Նիկոլ Փաշինյանին

Երկու ամսից պաշտոնը լքող գլխավոր դախատազ Արթուր Դավթյանը դիմել է կառավարությանը՝ առաջարկելով քննարկել ինտերնետով տարածվող տեղեկատվության վրա պետական վերահսկողություն իրականացնելու հարցը՝ օրինակ բերելով ռուսական «Ռոսկոմնադզոր»-ի և գերմանական փորձը․ տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը։

«ՉԻ» տեղեկություններով՝ Արթուր Դավթյանը շատ է խնդրել Փաշինյանին, որպեսզի ՔՊ ընտրությունը վերստին կանգ առնի իր վրա, և ինքը շարունակի սեպտեմբերից հետո էլ մնալ ՀՀ գլխավոր դատախազ։ Ահագին երկար է տևել խնդրելու փուլը։ Սկզբում Փաշինյանը հակված է եղել նրա թեկնածությանը, ապա փոշմանել է՝ վերջնականապես ոչ ասելով Արթուր Դավթյանին։ Եվ չնայած դրան՝ Դավթյանը հույս է փայփայում, որ իր համար այս իշխանությունը մի լավ բան կանի, եթե ինքը շարունակի իր նվիրվածությունն անընդհատ ապացուցել՝ իբր առանց որևէ ակնկալիքի։ Վերոնշյալ նախաձեռնությունն էլ լրիվ տեղավորվում է այս տրամաբանության մեջ։ 

Տևական ժամանակ է Փաշինյանը նեղսրտում է, որ սոցիալական հարթակներում իր մասին ինչ ասես, որ չեն գրում։ ՊՈԱԿ-ն ու ֆեյքերի ֆաբրիկան էլ չեն հասցնում բոլորին չեզոքացնել։ Եվ ահա գլխավոր դատախազը որոշել է՝ ինչպես սրա դեմն առնել։ Օրենքով։ Ինտերնետով տարածվող տեղեկատվության վրա պետական վերահսկողությունը սկսվելու և ավարտվելու է անցանկալի օգտատերերին պատժելով։ Եթե սրա տակ ազգային ու պետական անվտանգության խնդիրների կարգավորում դրված լիներ, անկեղծորեն կարելի էր քննարկել ու այս ոլորտի բարձիթողի վիճակի մասով կարգավորումներ գտնել։ Բայց սա այդ դեպքը չէ։ Սա պարզապես սոցիալական հարթակը անցանկալիներից մաքրելու օրենսդրական կարգավորման փորձ է։ Հեռացող դատախազի ձեռքով։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4338 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ