...

Հեշտ ու համեղ. Ձուն լոլիկի մեջ՝ ֆրանսիական ձևով

Հեշտ ու համեղ. Ձուն լոլիկի մեջ՝ ֆրանսիական ձևով

Պատրաստեք այս ինքնատիպ ֆրանսիական ուտեստը:

Բաղադրիչները
2 բաժնի համար

  • 4 հատ լոլիկ
  • 4 հատ ձու
  • 4 գ կարագ
  • աղ
  • աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. 4 հատ լավ հասած, բայց ձիգ լոլիկների գլխամասը կտրեք: Լոլիկների վրա եռացրած ջուր լցրեք, թողեք 2-3 րոպե:
  2. 2-3 րոպե հետո կեղևը հեշտությամբ կհեռացնեք: Լոլիկները փորեք, պտղամիսը հանեք:
  3. Լոլիկները ներսից աղ ու պղպեղ արեք ու յուրաքանչյուրի մեջ 1-ական գրամ կարագ դրեք:
  4. Յուրաքանչյուր լոլիկի մեջ մեկական ձու ջարդեք, ըստ ճաշակի՝ համեմեք աղ ու պղպեղով:
  5. Լոլիկները տեղադրեք տապակի մեջ ու տեղավորեք նախապես տաքացրած ջեռոցում:
  6. Ջեռոցի ջերմաստիճանը հասցրեք 200 աստիճան ցելսիուսի և պատրաստեք լոլիկները մոտ 12 րոպե:
  7. Պատրաստի լոլիկները զուշորեն տեղադրեք սկուտեղի մեջ ու տաք վիճակում մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   277 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ