...

Հեշտ ու համեղ. Հունական տաք նախուտեստ՝ բույուրդի

Հեշտ ու համեղ. Հունական տաք նախուտեստ՝ բույուրդի

Բույուրդին ամենահայտնի հունական նախուտեստներից է: Դասական բույուրդին պատրաստում են լոլիկով, պղպեղով ու ֆետա պանրով: 
Մենք առաջարկում ենք պատրաստել այս ուտեստի լոլիկով ու սնկով տարբերակը, որոնք նրա համն ավելի հագեցած կդարձնեն:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 2 հատ լոլիկ
  • 6 հատ շամպինյոն
  • 300 գ ֆետա պանիր
  • 1 գլուխ սոխ
  • 2 պճեղ սխտոր
  • 1 փունջ մաղադանոս
  • 1 ճ.գ. բալզամային քացախ
  • 2 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • 1 թ.գ. մեղր
  • աղ, աղացած սև պղպեղ, աղացած մշկընկույզ (мускатный орех)՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Սխտորը բարակ տաշեղների ձևով կտրատեք: Սոխն ու լոլիկը կիսաօղակաձև կտրատեք: Բարակ շերտերով կտրատեք նաև սունկը: Խորանարդաձև կտրատեք ֆետա պանիրը: Մաղադանոսը մանր կտրատեք:
  2. Տապակը պատեք ձիթապտղի ձեթով, վրան շարեք կտրտած պանիրը, սխտորն ու սոխը:
  3. Ապա շերտ-շերտ հերթափոխելով՝ շարեք լոլիկն ու սունկը: Աղ ու պղպեղ արեք, վրան լցրեք կտրտած մաղադանոսի մի մասը:
  4. Պատրաստեք սոուսը: Դրա համար պետք է խառնել ձիթապտղի ձեթը, բալզամային քացախը, մեղրը, աղացած պղպեղն ու մշկընկույզը:
  5. Ստացված սոուսը լցրեք տապակի պարունակության վրա, այն ծածկեք փայլաթիթեղով ու 20-25 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
  6. Առաջին 10 րոպեն տապակեք փայլաթիթեղով, հետո՝ առանց փայլաթիթեղի:
  7. Մատուցեք տաք վիճակում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   419 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ