...

ՀՀԿ-ը՝ բարդ ընտրության առջև․ ով է քաղաքապետի թեկնածուն

ՀՀԿ-ը՝ բարդ ընտրության առջև․ ով է քաղաքապետի թեկնածուն

Քաղաքական դաշտի համար ամենաառանցքային խնդիրը այսօր Երևանի ավագանու առաջիկա ընտրություններն են: Մեր տեղեկություններով՝ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ը մտադիր է առաջադրել կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի թեկնածությունը: Թե ինչու Աշոտյան, այլ ոչ թե Տարոն Մարգարյան, պարզվում է՝ կուսակցության անցկացրած ներքին հարցումների արդյունքում Աշոտյանը ավելի մեծ ռեյտինգ ունի, քան Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Սակայն ՀՀԿ-ի մեր աղբյուրներն ասում են, որ հնարավոր է այլ փոփոխություններ լինեն, քանի որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը եկել է եզրահանգման, որ ճիշտը թեկնածու չառաջադրելն է՝ համարելով, որ Աշոտյանը անցողիկ թեկնածու չի և իզուր տեղը նրան կարող են թիրախ դարձնել քննադատությունների համար: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ ՀՀԿ-ը մասնակցի ընտրություններին և սատարի «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, որը դեռևս նախորդ տարի հայտարարել էր Երևանի ավագանու ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին:

Մելանյա Ծառուկյան
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ