...

Ներկա և ապագա քաղբանտարկյալների լեզվակռիվը

Ներկա և ապագա քաղբանտարկյալների լեզվակռիվը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հայտարարել է, թե «երբ Սերժ Սարգսյանը լուրջ դեմքով հայտարարում է, թե Աշոտյանը քաղբանտարկյալ է, հարց է ծագում, թե արձանագրած ո՞ր քաղաքական ձեռքբերման համար», ապա ավելացրել է՝ «Աշոտյանի քաղաքական գնահատականը հանրությունը տվել է դեռևս 2015 թվականի էլեկտրիկ Երևանի ժամանակ, Բաղրամյան պողոտայում»։ 

Փաստորեն քաղբանտարկյալ կարող են համարվել միայն ճաղավանդակների ետևում հայտնված այն քաղաքական գործիչները, որոնք քաղաքական լուրջ ձեռքբերումներ են ունեցել։ Ինչ-որ իմաստով սա, իհարկե, լավ է։ Եթե հանկարծ իշխանափոխությունից հետո ՔՊ-ական ուսապարկերն առանձնակի դաժանությամբ և «բիրիքով» հայտնվեն որևէ քրեակատարողական հիմնարկում, որևէ մեկը նրանց քաղբանտարկյալ համարելու իրավունք չի ունենա, որովհետև պարգևավճար ստանալն ու սրան-նրան քացի տալը կամ երեսին թքելը, համաձայնվեք, դժվար է «քաղաքական ձեռքբերում» անվանել։

Ինչ վերաբերում է հանրության տված քաղաքական գնահատականին․․․ Որքան հիշում ենք, ժամանակին Տարոն Չախոյանի շեֆի հասցեին Սյունիքում շատ ավելի լուրջ քաղաքական գնահատականներ են հնչեցվել։ Երևի դրա համար էլ բարձրաստիճան պաշտոնյաները ահռելի թիկնազորներով են շրջում։ Որովհետև եթե այդպես չանեն, հանրությունը որտեղ բռնի՝ քաղաքական գնահատականներ է հնչեցնելու։

ՎԱՐԿԱՆԻՇ

   753 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ