...

Հին փուչիկը՝ նոր փչողներով

Հին փուչիկը՝ նոր փչողներով

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե մայիսին անցած տարվա մայիսի համեմատ ունենք տնտեսական ակտիվության 13 տոկոս աճ, և ընդհանրապես՝ «դուրս ենք եկել երկնիշ տնտեսական աճի գոտի»։

13 տոկոսանոց աճը, իհարկե, լավ բան է։ Այլ հարց է, թե ինչպես է դա ձևավորվում։ Օրինակ՝ այդ նույն ժամանակահատվածում հացը թանկացել է առնվազն 25 տոկոսով։ Մարդիկ, բնականաբար, նվազեցրել են հացի սպառումը, ասենք, 10 տոկոսով, այսինքն՝ սկսել են ավելի վատ սնվել, բայց արդյունքում՝ 15 տոկոսանոց աճ է արձանագրվել։ Նույն պատկերը համարյա բոլոր ոլորտներում է՝ ահռելի գնաճի արդյունքում մարդիկ ավելի վատ են ապրում, բայց «թղթերով» երկնիշ աճ է գրանցվում։

Եվ ընդհանրապես՝ «երկնիշ տնտեսական աճի գոտի դուրս գալուց» չարժե լավ բան սպասել։ Մի քանի ամիս առաջ էլ «ժողովրդավարության բարձրագույն լիգա» էինք մտել, և ի՞նչ։ Բայց մյուս կողմից էլ՝ եթե Նիկոլը ամեն ինչով կրկնօրինակում է Քոչարյանին, ինչո՞ւ պիտի «երկնիշ աճի մոմենտով» ետ մնար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1494 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ