...

Հոգեխանգարմունքի նոր ու ծանր դեպք

Հոգեխանգարմունքի նոր ու ծանր դեպք

Բլոգեր Տիգրան Քոչարյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն դիտարկմանը, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ակտիվ քննադատում է Նիկոլ Փաշինյանին, և ՀԱԿ-ից իշխանություններին միացածների քայլն Առաջին նախագահը առնետավազք է բնորոշել, ասել է. «Դա առնետավազք կլիներ, եթե ինքը բարձրաձայն հրաժարվեր այդ մարդկանցից: Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ անում է, զուտ ձևականություն է: Ռևանշը եղել է. որ մեկի տակը փորում ես՝ դուրս է գալիս Լևոն Տեր-Պետրոսյանի ցինիկ դեմքը»:

«ՉԻ». Բանը եղել է այսպես. Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ից իշխանություն գնացած մարդկանց քայլը բնորոշել է առնետավազք: Դրա մասին ասուլիսում հայտարարել է: Բայց... շատ ցածր ձայնով է ասել: Ցավը դա է: Պիտի գոռար, բարձր ձայնով հայտարարեր, որ մեր էս բլոգեր ընկերը լսեր: 

Չի լսել, արդյունքում հերթական հոգեխանգարմունքի դեպքն է գրանցվել: 

Կամ էլ Տեր-Պետրոսյանը պետք է գնա, նոտարով հաստատի, որ հրաժարվում է ՀԱԿ-ից հեռացածներից: Հետո պետական գրանցում տա այդ փաստաթղթին, գցի e-draft, մի օրինակը ուղարկի բլոգերին, իհարկե՝ փաստաթղթին կցելով ձայնային հաղորդագրություն, որտեղ բարձր ձայնով կարդում է տեքստը:

Բոլոր դեպքերում, Տիգրան Քոչարյանին մի բան խորհուրդ կտանք. թարգեք ուրիշների տակը փորել, էս կյանքում գոնե մի անգամ փորձեք ուրիշ բանով էլ զբաղվել: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1500 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ