...

Փղերը հիմա էլ փորձում են Քոչարյանին կործանել

Փղերը հիմա էլ փորձում են Քոչարյանին կործանել

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար ստորագրողների թիվը 60  հազարից կավելանա, որովհետև բացի նրանից, որ Ռոբերտ Քոչարյանը մշտապես ունեցել է աջակիցներ, հիմա նաև շատերը սկսել են տեսնել, թե ինչ է կատարվում դատական համակարգում։ Ռոբերտ Քոչարյանը երբեք չի հենվել ցույցային և միտինգային քաղաքականության վրա։ Ռոբերտ Քոչարյանը միշտ հայտնվել է պաշտոնի, երբ ուժեղ ղեկավարի կարիք է զգացվել։ Ինչքան շարունակեն ճնշել դատավորին, այնքան Քոչարյանի վարկանիշն աճելու է»:

168.am կայքի հետ զրույցում նման մտքեր է հայտնել Տիգրան Քոչարյանը:

«ՉԻ». Ահա այսպիսի «գլուխգործոցների» արդյունքում Սերժ Սարգսյանը հայտնվեց այնտեղ, որտեղ հիմա գտնվում է: Միշիկական  ծագում ունեցող պրոպագանդիստները փափուկ բարձ դրեցին Ազատիչի գլխի տակ, և նա չհասկացավ, թե ինչն է կատարվում:

Եվ հիմա նույն փղերը հանձն են առել Քոչարյանի պիառը: Դժվար ասել, թե ինչ էլ ավելի վատ վիճակում է հայտնվելու Քոչարյանը:

Տիգրան Քոչարյանի կարծիքով մարդիկ կույր ու խուլ են եղել և չեն իմացել, թե ինչ է կատարվում Քոչարյանի և Սարգսյանի ժամանակների դատարաններում: Նրանք չգիտեն և չեն էլ պատկերացնում, թե ինչ կկատարվեր դատավորի հետ, եթե նա փորձեր հակառակ գնալ երկրորդ և երրորդ նախագահների կամքին: Իսկ այժմ կան բազմաթիվ նման դատավորներ, որ ճնշումների ենթարկվելու փոխարեն առոք-փառոք հարցազրույցներ են տալիս և գլուխ գովում՝ պաշտպանում ենք նախորդ հանցագործ ռեժիմին:

Ինչ վերաբերում է ուժեղ ղեկավարի մասին մտքի փայլատակումներին: Ուժեղ ղեկավարը պալատական հեղաշրջումներ կազմակերպելը և ժողովրդի վրա տանկեր հանելը չէ: Այդպիսի «ուժեղության» համար է այսօր դատվում Քոչարյանը: Ուժեղ ղեկավարը ժողովրդին առաջնորդելն է, ուղենիշներ տալն ու ականջալուր լինելը: Քոչարյանը զուրկ է այդ որակներից, և նրա աջակիցները մնալու են այն մի քանի հարյուրը, որ այսօր բառի ուղիղ իմաստով սնվում են նրա ձեռքից:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1668 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ