...

Հուժկու աջակցություն՝ դրսից

Հուժկու աջակցություն՝ դրսից

ՀՅԴ Հարավային Իրանի կառույցը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Իրանի կառոյցը՝ իր ողջ ներուժով, Արցախի և Հայաստանի կողքին է, հայ զինւորի և հայկական բանակի կողքին է: Ճգնաժամային այս պահին, մեր անվերապահ զօրակցութիւնն ենք յայտնում Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանական ընդդիմութեան նախաձեռնած ապրիլ 5-ին կայանալիք հանրահաւաքին ու դրան յաջորդող դիմադրական բոլոր քայլերին»:

«ՉԻ». Իսկ դուք ասում եք՝ ՀՅԴ-ն գործ չի անում ու իներտ է: Տեսնո՞ւմ եք, թե ոնց են Իրանից, ավելի ճիշտ՝ Իրանի հարավից կանգնած Հայաստանի, հայ զինվորի և հայկական բանակի կողքին: Ոչ թե նստած, այլ հենց՝ կանգնած են զորակցում:

Այնպես, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ են եղել Հայաստանի, հայ զինվորի և հայկական բանակի կողքին, ապրիլյան քառօրյայի, 1990-ականների պատերազմի ժամանակ: Այո, հեշտ գործ չի Իրանի հարավից աջակցելը: Երևի ավելի բարդ է, քան՝ Կանադայից կամ Լոսից: 

Հուսանք՝ Հայաստանի ընդդիմությունը նույնպիսի աջակցություն կստանա նաև Իրանի հյուսիսից, արևմուտքից, արևելքից: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1240 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ