...

Հունանյանի հետ կոնսուլտացիաներ սկսեք

Հունանյանի հետ կոնսուլտացիաներ սկսեք

«Օր ու արև չենք տալու ոչ խորհրդարանում, ոչ էլ խորհրդարանի պատերից դուրս և պահանջելու ենք, որ բացեն Ազգային ժողովի զոդած դարպասները»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է «Հայաստան» դաշինքի ցուցակով խորհրդարան անցած դաշնակցական Արթուր Խաչատրյանը:

«ՉԻ». Կորցնում եք որակավորումը, պարոն նախկին նախարար և մարզպետ: Այդ ե՞րբ են իրական դաշնակին խանգարել խորհրդարանի զոդված դարպասները: Սպասեք, թող աշունը գա, պահարաններից հանեք ձեր անձրևանոցները, և ոչ մի զոդված դարպաս չի խանգարի ձեր հայրենանվեր գործողությանը:

Եթե դարպասները բացվեն և ճակատային գրոհ տեղի ունենա, ապա կհասցնեն փախչել, պետք է հարվածը հասցնել աննկատ, մեջքից: Թեպետ ինչ ենք սովորեցնում, բան պետք լինի, Նաիրի Հունանյանից կհարցնեք: Եթե արդեն չեք սկսել կոնսուլտացիաները:

Իշխանական պատգամավորները և կառավարությունը ճիշտ կանեն որևէ արևմտյան ապահովագրական ընկերությունում «լայֆ ինշուրանս» անեն: Այնտեղ տող կա, որում ապահովագրական կազմակերպությունը հարցնում է, թե ինչու է դիմումատուն որոշել ապահովագրել կյանքը: Պատասխանը բոլորի համար մեկը պետք է լինի՝ Քոչարյանը և դաշնակներն այլևս խորհրդարանում են:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1105 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ