...

Հյուսիս-Հարավ երկաթուղի․ Աշխարհաքաղաքական խաղաղության երաշխիք

Հյուսիս-Հարավ երկաթուղի․ Աշխարհաքաղաքական խաղաղության երաշխիք

Իրավունքի և ազատության կենտրոնը նախաձեռնում է բացառիկ հանրային քննարկում՝ «Հյուսիս-Հարավ երկաթուղի․ Աշխարհաքաղաքական խաղաղության երաշխիք» թեմայով։

Այս միջոցառումը խոստանում է դառնալ հնչեղ դեբատ Հայաստանի և տարածաշրջանի ապագայի մասին։

Մեզ հետ կլինեն հանրային կյանքում մեծ փորձ ունեցող ու ազդեցիկ խոսնակներ՝

  • Լևոն Զուրաբյանը
  • Դավիթ Անանյանը
  • Կարեն Քոչարյանը

Միջոցառման ընթացքում Լևոն Զուրաբյանը կներկայացնի «Հյուսիս-Հարավ» երկաթուղու ծրագիրը որպես խաղաղության այլընտրանքային ծրագիր, որից հետո կանցկացվի պանելային քննարկում և հարց ու պատասխան խոսնակների հետ:

Քննարկումը կկայանա հոկտեմբերի 11-ին, ժամը 12:30-ին, Վան բիզնես կենտրոնում (Թումանյան 23)։

Միացեք մեզ՝ բացահայտելու, թե ինչպես կարող է Հյուսիս-Հարավ երկաթուղին վերածվել տարածաշրջանային համագործակցության և կայուն խաղաղության առանցքի։

Մեր միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել այս հղումով՝ https://docs.google.com/.../1FAIpQLSf.../viewform

ՎԱՐԿԱՆԻՇ

   147 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ