...

Իմ սրտի սատանան

Իմ սրտի սատանան

«- Պարոն Պետրոսյան, իսկ բացառո՞ւմ եք ապագայում որևէ համագործակցություն երկրորդ նախագահի հետ:

- Ոչինչ չեմ բացառում, քաղաքական գործիչը եթե ինչ-որ բան բացառեց, ուրեմն նա պետք է այլ բանով զբաղվի, ոչ քաղաքականությամբ»:

Սա հատված էր Գևորգ Պետրոսյանի՝ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցից:

«ՉԻ». Վերջապես հայերն էլ ունեցան իրենց սրտի Չերչիլին: Բա իհարկե, պարոն Պետրոսյան. չէ՞ որ քաղաքականությունը անբարոյականություն է, որտեղ ոչինչ բացառել չի կարելի:

Քաղաքական գործիչը ոչ թե պետք է որևէ բան բացառի, այլ ունենա որոշակի սկզբունքներ: Եթե հետևենք Պետրոսյանի տրամաբանությանը, ապա նա չի բացառում համագործակցությունը, ասենք՝ Ալիևի հետ: Կամ վաղը կարող է մտնել «Գորշ գայլերի» կուսակցություն:

Ընտրական բոլոր տեսակի բարեփոխումները դատապարտված են, քանի դեռ հստակ արձանագրված չէ՝ խմբակցությունից դուրս գալուց հետո պետք է վայր դրվի նաև մանդատը: 350 ձայն ստացածը չպետք է իրեն երևակայի՝ իբրև քաղաքական գործիչ: Եթե այդ նորմը լիներ, ապա Պետրոսյանը հաստատ վաղուց արդեն ուրիշ գործով կզբաղվեր և ԲՀԿ չէր մտնի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   649 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ