...

Ինչ 80 տոկոս, 120 է հավաքելու

Ինչ 80 տոկոս, 120 է հավաքելու

«Ասեմ Ձեզ, ժողովրդի ութսուն տոկոսը նորից կանգնելու է Նիկոլ Փաշինյանի կողքին». ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյան:

«ՉԻ». Առաջ նախկին իշխանություններն էին կտրված իրականությունից, հիմա էլ գործող իշխանության աջակիցներն են նույն ախտանիշով տառապում:

Այն, որ պարոն Մելքոնյանը շարունակում է աջակցել գործող իշխանություններին, իր անձնական գործն է: Այն, որ ոմանց նման կոնյեկտուրայի ազդեցության ներքո արագ չի փոխում իր քաղաքական հայացքները, խիստ գովելի է:

Բայց, ախր, որտեղի՞ց 80 տոկոս: Միանգամից ասեք 98 տոկոս: 2 տոկոսը պահեք՝ նշելով հրապարակ դուրս եկած ցուցարարների թիվը:

Հեղափոխությունից հետո, երբ դեռ մեծ ակնկալիքներ կային, չկար մեծ պարտություն, իշխանությունը ստացավ 71 տոկոս ձայն: Ի՞նչ է, պարտությունից հետո ևս 9 տոկոս մարդիկ կոմնորոշվեցին դեպի իշխանությունները՝ գնահատելով նրանց դիվանագիտական ու ռազմական հաջողությունները և ձեռքբերումները:

Գոնե ասեք՝ կհավաքի 50+1, որպեսզի տպավորություն չստեղծեք, որ կտրվել եք իրականությունից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   728 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ