...

Ինչի՞ն եք սպասում, ասեք՝ իմանանք

Ինչի՞ն եք սպասում, ասեք՝ իմանանք

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով մանդատները վայր դնելու հարցին, ասել է. «Համոզված եղեք, որ «Հայաստան» խմբակցության մեջ եղած 29 պատգամավորները որևէ ձևով կաշկանդված չեն որևէ մանդատի կամ կարգավիճակի առկայությամբ։ Մենք առաջիկայում մեկ այլ հայտարարությամբ հանդես կգանք, որովհետև սպասում ենք մեկ այլ գործողության»:

«ՉԻ». Հետաքրքիր է, թե այդ ինչ գործողության են սպասում մեր ընդդիմադիր պատգամավորները: Ընդ որում՝ այնպիսի գործողության, որ մինչև դրա չլինելը իրենք հայտարարություն չեն անելու: 

Ի՞նչ, սպասում են, որ Փաշինյանը նոր պայմանագի՞ր կնքի, ադրբեջանցիները նոր տարածքնե՞ր մտնեն, Մոսկվան աչքո՞վ տա: Ասեք՝ իմանանք: Չենք համբերում:

Իսկ գուցե ինչ-որ ռոմանտիկների գործողությա՞նն եք սպասում: Ձեզանից հեռու չի: 

Բոլոր դեպքերում՝ սպասեք: Պինդ պահեք ձեր մանդատները և սպասեք: 

Հա, ու չմոռանաք Արթուր Ղազինյանին նորից առաջադրել էն ձեր սիրելի պաշտոնին: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   456 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ