...

Ինչո՞ւ է հառաչում տեղակալը

Ինչո՞ւ է հառաչում տեղակալը

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը տեղակալ ունի։ Տեղակալը շատ կարևոր անձ է, և բոլոր կարևոր հայտարարությունները հենց տեղակալին են հանձնարարում անել։ Տեղակալը երեկ ընդդիմությանն ասել է․ «Ձեր կողմնակիցները հիասթափվելու են հենց ձեզնից, որովհետև հրաժարական չի լինելու»։ 

Ընդդիմությունը հնարավոր է մի կերպ դիմանա իրենցից հիասթափվողների առկայությանը, բայց այ տեղակալի շրջապատում նախ արգելված է հիասթափվելը, ապա ով հիասթափվում է՝ խմելու նոր առիթ է բացվում։ Դե որ խմում են, սիրտները դուդուկ է ուզում, որ դուդուկ են լսում, լացները գալիս է, որ լացները գալիս է, հիշում են, որ տղամարդ են և հենց հիշում են, որ տղամարդ են՝ մտնում են Ֆեյսբուք։ Հետոն էլ կարևոր չէ, թե Ֆեյսբուքն ինչ է ասում-լսում։ 18+։ 

Գոհար Վեզիրյան 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1573 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ