...

Իսկ ՀՀ ժողովուրդը համաձա՞յն է

Իսկ ՀՀ ժողովուրդը համաձա՞յն է

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ՀՀ ժողովուրդը, ի դեմս կառավարության, 12,5 տոկոս բաժնեմաս կունենա Ամուլսարի շահագործման նախագծում։

Նույն հաջողությամբ կարելի է հայտարարել, որ ՀՀ ժողովուրդը, ի դեմս կառավարության, ստանում է աստղաբաշխական աշխատավարձեր ու պարգևավճարներ, շրջում է թանկարժեք ծառայողական ավտոմեքենաներով, պետության հաշվին ճամփորդում է աշխարհով մեկ, և այլն։ Կառավարության անդամներն էլ, ի դեմս ժողովրդի, ծառայում են առաջնագծում, վճարում են հարկերն ու տուգանքները, և այդպես շարունակ։

Ի դեպ՝ ցանկացած պոպուլիստական իշխանության համար նման ընդհանրացումները չափազանց կարևոր են։ Չէ՞ որ եթե, օրինակ, «շեֆը» միս է ուտում, իսկ ենթական՝ կաղամբ, նրանք, ընդհանուր առմամբ, երկուսով տոլմա են ուտում։ 

Ինչ վերաբերում է Ամուլսարի շահագործմանը, ապա հիշեցնենք, որ ժամանակին ՀՀ կառավարությունը, «ի դեմս ժողովրդի», դրան դեմ էր։ Բայց 12,5 տոկոսը, համաձայնվեք, «թիվ ա»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   279 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ