...

Իսկական ազգակործան պատուհասը

Իսկական ազգակործան պատուհասը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը լրագրողների այն հարցին, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ից ուժեր տեղակայելու պայմանավորվածություն է եղել և վերջին պահին են հայերը հրաժարվել, նման բան եղե՞լ է, պատասխանել է. «Լավրովը ամեն ինչ էլ ասում է: Իր ասածը չենք վերցնում հիմք ընդունենք մեր երկրի համար: Ինքը անընդհատ ուզում է մեր երկիրը տանի կործանման»:

«ՉԻ». Այ, հիմա ամեն ինչ տեղն ընկավ: Փաստորեն, Սերգեյ Լավրովն է ազգակործան պատուհասը: Շատ բեդովլաթ մարդ դուրս եկավ:

Էս վերջին երեք տարում այդ պատուհասը Ղարաբաղը տարավ դեպի կործանում, հերիք չէ, հիմա էլ Հայաստանն է նույն ուղղությամբ տանում: Ուշքն ու միտքը մենակ դա է, թե ոնց մեզ կործանի:

Հավայի խոսում է, էլի: Դրա համար, ճիշտը նրան բանի տեղ չդնելն է, նրա ասածները «ասնավանի» չեն: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   462 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ