...

Ջեբը գցելու արվեստը

Ջեբը գցելու արվեստը

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է. «Ով առաջինը կասի՝ որ հնարավոր չէ խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ, նա կարող է համարվել դեստրուկտիվ կողմը, որը չի ուզում խաղաղություն։ Վաղը մյուս օրը, որ հարձակում լինի, դու չես կարող միջազգային հանրությանը համոզել, որ դու ուզում էիր խաղաղություն, բայց այն չեղավ»:

«ՉԻ». Այս հարցազրույցի ամենադրական պահն այն է, որ իշխանության ներկայացուցիչը հարցազրույց է տալիս իշխանության ամենամոլի քննադատներից մեկին, ու զրույցը բավական կոռեկտ է ընթանում: Սա ուղղակի՝ էքսպրոմտի պես:

Բայց Էդմոն Մարուքյանի այս հայտարարությունը շատ խոսուն է. ասում է՝ եկեք միայն ասենք, որ Ադրբեջանի հետ միայն խաղաղություն է պետք, կամ՝ գոնե չբացառենք դա, իսկ, այ, ով ասի՝ հնարավոր չի, Ադրբեջանին ագրեսիա ձեռնարկելու լեգիտիմ հիմքեր կտա: 

Այսինքն՝ Ադրբեջանը հարձակվում է, միջազգային հանրությունը հարցնում է, թե էս ի՞նչ ես անում, Ալիևն էլ պատասխանում է՝ հեսա, նայեք, Արա Պապյանը խաղաղության անհնարինության մասին ստատուս է գրել, Իշխան Սաղաթելյանն էլ լայքել է: Միջազգային հանրությունն էլ արձագանքում է՝ հա, դե որ տենց բան է եղել, սա օքեյ է, բան չասինք: 

Սա է Մարուքյանի ասածը: Ու հետաքրքիրն այն է, որ 25 տարի շարունակ, 1998-ից սկսած, քարոզվել է, որ Ադրբեջանի հետ խաղաղություն հնարավոր չի կնքել, այսինքն՝ բոլորն էլ դեստրուկտիվ են եղել, ու Ադրբեջանին ագրեսիա ձեռնարկելու հիմքեր են տվել: Ու հիմա, կոպիտ ասած, Մարուքյանը հավանական պատերազմի պատասխանատվությունը փորձում է գցել ընդդիմության ջեբը:  
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   394 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ