...

Մի խառնվեք իրար

Մի խառնվեք իրար

ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը գրել է. «Իմ դեմ կազմակերպված և հստակ ուղղորդված արշավ էր իրականացվում այդ նույն «արևմտամետի» անվան տակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից»:

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Արսեն Բաբայանն էլ գրել է. « Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը»:

«ՉԻ». Է՜, այ ընկերներ, թեթև տարեք: Եկեղեցու դեմ են պայքար սկսել, այն պրոբլեմատիկ ու գործակալական կառույց են անվանում, դուք ինչի՞ ետևից եք ընկել:

Հիմա ընդդիմությունը, ավելի ճիշտ՝ իշխանությունների վարած քաղաքականությունը քննադատողները ավտոմատ դառնում են աշխարհի բոլոր հնարավոր և անհնար հատուկ ծառայությունների գործակալներ, լրտեսներ: 

Առավել մոդայիկ են ռսահպատակ, թրքաադրբեջանական ու մոնղոլական ցանցերի կողմից ղեկավարվելու մեղադրանքները: 

Այնպես որ, հիմա Հայաստանի բնակչության մի 80 տոկոսը ագենտուրայի վրա է աշխատում: Դուք էլ ժողովրդի մի մասնիկն եք: Թեթև տարեք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   269 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ