...

Խորը շունչ քաշենք

Խորը շունչ քաշենք

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը սոցցանցի X հարթակում անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը կրկին հարձակվելու է Հայաստանի վրա, գրել է. «Ադրբեջանը չունի որևէ օրինական հիմք՝ Հայաստանի վրա հարձակվելու համար»:

«ՉԻ». Էս հրաշալի լուր է: Սրան երկար էինք սպասել: Վերջապես պարզվեց, որ կռիվ չի լինելու: Որտեղի՞ց լինի, եթե հարձակման օրինական հիմքեր չկան: Դեսպանն է ասում: 

Իսկ մինչև հիմա, արդեն չորրորդ տարին անընդմեջ, անընդհատ հարձակվում էր, տարածքներ վերցնում, գնդակոծում, ռմբակոծում, որովհետև օրինական հիմքեր կային: 

Իսկ հիմա էլ չի կարող: Մանավանդ, որ հարձակման թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերը ճիշտ չեն լրացված, կադաստրից տեղեկանք չեն տալիս: 

Որ հանկարծ համարձակվի, հարձակվի, հանգիստ կարելի է դատի տալ: Էն դատավորը, որ Քերոբյանին տնային կալանք է տվել, հաստատ կբավարարի հայցը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   462 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ