...

Ջերմ բարևներ Ամերիկայից

Ջերմ բարևներ Ամերիկայից

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ է արել վերանայել Հայաստանում ԱՄՆ դեսպանի դիվանագիտական գնահատականը՝ հաշվի առնելով նրա ձախողումները։

«ՉԻ». Հզոր հայտարարություն է: Ամերիկայից կոչ են անում Ամերիկայի դեսպանին պատժել: Բայց դուք չգիտեք՝ բանը ոնց է եղել:

Այն պահին, երբ ՀՅԴ-ն նման հայտարարություն էր անում, Միացյալ Նահանգներ էր ժամանել Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն: Թվում է, թե հազիվ առիթ է, կարելի է մի հատ բողոքի ակցիա կազմակերպել այդ այցի դեմ, Չավուշօղլուի դեմ, հիշեցնել, որ նա Ցեղասպանություն իրագործած երկրի արտգործնախարարն է, ճանապարհներ փակել, վանկարկել, նույնիսկ դրոշ-մրոշ վառել...

Բայց քննարկել են, իրենք իրենց մեջ գցել, բռնել են, որ Չավուշօղլուի դեմ խոսելու մեջ քյար չկա, Հայաստանում հեղաշրջման գործին ոչ մի օգուտ չի տա, զահլա էլ չկա: Ավելի լավ է՝ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Թրեյսիին անարգանքի սյունին գամեն: Թե դրանից ինչ կշահի Հայաստանը, էական չէ, բայց շուխուրն ավելի մեծ կլինի:

Իսկ Չավուշօղլուի այցը շարունակվում է: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1369 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ