...

Ջոկած «Ջոկերները»

Ջոկած «Ջոկերները»

«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը «Հրապարակի» հետ զրույցում պատմել է, թե ինչ են քննարկել արտախորհրդարանական ուժերը վարչապետի հետ: «Իմ ելույթից հետո սկսեցին բանակը կամավորների բաժանել, խոսքերս տեղ ա հասել, իմ ելույթից հետո բանակում փոփոխություններ են եղել: Մինչև ելույթս կամավորներին ես էի հագուստներ տրամադրում, դրանից հետո արդեն սկսեցին հագուստներ տալ իրենք»:

ՉԻ.- Ադրբեջանական վերջին ագրեսիան մի քանի նպատակ էր հետապնդում: Բացի նրանից, որ հետագա հնարավոր հարձակողական գործողությունների համար պլացդարմներ են ստեղծում մեր երկրի տարբեր հատվածներում, նաև մի շարք կարևորագույն բարձրունքներ գրավելով, հնարավորություն են ստացել ահռելի տարածքներ վերահսկել և հնարավոր ռազմական բախումների ժամանակ այդ բարձրունքներից հարվածներ հասցնել: Իսկ այդ բարձրունքներից ամեն մեկը նույն նշանակությունն ունի, ինչ մեզ համար ուներ Օմարի լեռնանցքը: 

Կարող է հարց առաջանալ, թե ինչ կապ ունի այս ամենը Տիգրան Արզաքանցյանի ասածների հետ: Անմիջական: Ադրբեջանն այնտեղ ստրատեգիական նշանակության ծրագրեր է մշակում ու իրականացնում, իսկ վարչապետն իր մոտ կլոունադա է կազմակերպում, ու մեկը Արզաքանցյանի հետ ստրատեգիական նշանակության հարցեր քննարկում: Դրա համար էլ այս վիճակում ենք: 

Բա հո չե՞նք դնելու, հերթական կլոունի դուրստվոցին մեկնաբանենք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   445 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ