...

Կարևորը բխելն է

Կարևորը բխելն է

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը չեղարկվել է։ «Դա Լավրովի ընկալումն է»,- ասել է նա և հավելել, թե «Հայաստանի շահերից է բխում որևէ կերպ հարցականի տակ չդնել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը»։

Փաստորեն երեք համանախագահներից մեկն ասում է, որ այդ ձևաչափը չեղարկվել է, իսկ Էդուարդ Աղաջանյանը, նույն ինքը՝ դիջեյ Էդոն, ասում է, որ այդպիսի բան չկա, դա նրա աչքին է երևացել։ Նույն տրամաբանությամբ՝ վաղն էլ եթե ռուս խաղաղապահները դուրս բերվեն Արցախից, սրանք հայտարարելու են, թե դա ընդամենը նրանց ընկալումն է, իսկ մեր շահերից բխում է որևէ կերպ հարցականի տակ չդնել ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում։ Չնայած՝ սրանք հիմա էլ են այդպես վարվում։ Ադրբեջանը հայտարարում է, որ Ղարաբաղ գոյություն չունի, իրենք էլ «վերադառնալու են Զանգեզուր, Բասարգեչար ու Էրիվան», իսկ սրանք ասում են «դա նրանց ընկալումն է, իսկ մեր շահերից բխում է որևէ կերպ կասկածի տակ չդնել խաղաղության դարաշրջանը»։


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1338 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ