...

Puttin On The Ritz

Puttin On The Ritz

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը, Tert.am-ի հետ զրույցում արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ արցախյան հարցն արդեն լուծված է, նշել է․ «Եկեք ռուսական գործոնի մասին ընդհանրապես չխոսենք։ Լավրովները թող գնան իրենց «լավրովի լիստերը» չորացնեն»:

«ՉԻ». Ջան: Լավ «չոտկել» է Լավրովին: Լավրովի լիստով, սիրուն բառախաղերով պորտը տեղն է դրել: Համարյա КВН-շիկի ձիրք ունի:

Բայց այստեղ մի հատ մտահոգիչ պահ կա: Հանկարծ էս մարդուն չասեք, որ Պուտինն էլ է հայտարարել, թե Ղարաբաղի հարցը լուծված է: Խայտառակ կլինենք: 

Պուտինի ազգանունը մի քիչ մուխանաթ ասոցիացիաներ է առաջացնում, հանկարծ պատգամավորը չբռնի, այդ ազգանվան պահով լեզվին տա, բառախաղեր անի: Եսիմ, ասի՝ թող գնա Ամստերդամ:

Հազար անգամ մտածի, նոր բստրի: Մեծ հաշվով, թող ՌԴ նախագահին էլ ուղարկի իր դափնիները չորացնելու: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   324 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ