...

Կարդացեք Չարենց

Կարդացեք Չարենց

ԱՅՆ ՍԱՐՈՏ ԵՐԿՐՈՒՄ, ՔԱՐՔԱՐՈՏ ԵՐԿՐՈՒՄ
ՄԵՆՔ ԳՆՈՒՄ ԷԻՆՔ ՈՒ ԵՐԳԵՐ ԵՐԳՈՒՄ:-
ՄԵՐ ՁԵՌԻՆ ԿԱՐՄԻՐ, ՀՈՒՐՀՈՒՐԱՆ ԴՐՈՇ՝
ՄԵՆՔ ԵՐԳՈՒՄ ԷԻՆՔ, ՈՐ ԳՆԱՆՔ ԳՐՈՀ:
ԵՍ ԵՐԳՈ՛Վ ԷԻ ՀՊԱՐՏ, ՆԱ ԶԵՆՔՈՎ-
ԵՍ ՊՈԵՏ ԷԻ, ՆԱ ԱՐԻ՛ ԶԻՆԿՈՄ:
ՄԵՆՔ ԳՆՈՒՄ ԷԻՆՔ՝ ՆՍՏԱԾ ՉԱԼ ՁԻԵՐ,
ՄԵՐ ՇՈՒՐՋԸ ԿՌԻՎ, ԹՇՆԱՄՈՒ ԴԻԵՐ,
ՄԵՐ ԴԵՄԸ ՁՄԵՌ, ՄԵՐ ԴԵՄԸ ԱՐՈՒՆ-
ՈՒ ՁՄՌԱՆ ՄԻՋԻՑ ԺՊՏԱՑՈՂ ԳԱՐՈՒՆ...
ԱՅՆ ՍԱՐՈՏ ԵՐԿՐՈՒՄ, ՔԱՐՔԱՐՈՏ ԵՐԿՐՈՒՄ
ՄԵՆՔ ԳՆՈՒՄ ԷԻՆՔ ՈՒ ԵՐԳԵՐ ԵՐԳՈՒՄ...

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1565 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ