...

Քայլ արա´ դեպի անցյալ

Քայլ արա´ դեպի անցյալ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ծավալուն հոդված է գրել Իսլանդիայի, նրա պատմության, տնտեսական զարգացման, վիճակագրական տվյալների մասին և նշել, որ Ռեյկավիկ-Ֆրանկֆուրտ թռիչքի ժամանակ օդանավում մոռացել է Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը:

«Եվ ինչպե՞ս կարող էի ես իմ «Երկիր Նաիրին» թողնել Իսլանդական ավիաուղիների ինքնաթիռի ցանցավոր գրպանիկում: Հիմա արդեն պարզապես երազում եմ, որ որևէ օտար չբացի այդ գիրքը և չհասկանա, թե ինչ է գրված այնտեղ։ Չկարդան առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպում կատարվող իրադարձությունները մենք մեր օրերից չենք տեղափոխել անցյալ և չենք դարձրել պատմություն, մե´ր պատմությունը, բայց պատմությո´ւն, որը երբե՜ք երբե՜ք չենք մոռանա, բայց նաև երբե´ք այլևս չենք կրկնի»:

«ՉԻ». Բայց լավ է, չէ՞: «Երկիր Նաիրի» վեպում կատարվող իրադարձությունները բերել են, մեր օրեր հասցրել, հիմա էլ երազում են նորից անցյալ ուղարկել: Հերթական անգամ:

Դրա համար «Երկիր Նաիրին» պետք էր շուտ կարդալ, և որ ավելի կարևոր է, հասկանալ, թե ինչի մասին է: Բայց դատելով նրանից, թե ինչով են Չզբաղված իշխանությունները, ինչ-որ կասկածում ենք, որ հասկացել են Չարենցի վեպի պատգամները: 

Իսկ «Երկիր Նաիրին» օդանավում գտնողը հաստատ այն չի կարդա. ի՞նչ կարիք կա դրա վրա ժամանակ ծախսել, եթե Հայաստանն ինքն է վերածվել Երկիր Նաիրիի: Կարող է պարզապես Հայաստանի մասին լուրերը կարդալ: Ամեն լուրը «Երկիր Նաիրիի» մի էջ է: 

Հ.Գ. Դեռ բախտներս բերել է, որ օդանավում չի մոռացվել «Երկրի հակառակ կողմը»:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   791 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ