...

Հարյուր տարվա բայղուշություն

Հարյուր տարվա բայղուշություն

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, թե պետք է ամեն ինչ անենք, որ Չարենցի «բայղուշությունն» իրականություն չդառնա, և Հայաստանը չդառնա «Երկիր Նաիրի»։

Հովիկ Աղազարյանը երևի տեղյակ չէ, որ Չարենցը «բայղուշություն» չի արել, նա իր վեպը գրել է ոչ թե անցյալ դարի ողբերգական իրադարձություններից առաջ, այլ հետո։ Պարզ ասած՝ իր աչքով է տեսել, թե ինչպես են ազգակործան պատուհասները հայրենասիրական կարգախոսներով մի ամբողջ երկիր ներքաշում արկածախնդրության մեջ ու կործանում։ Իսկ եթե պրն Աղազարյանը չի ուզում, որ հարյուր տարի անց այդ ամենը կրկնվի, ապա հարց է ծագում՝ ի՞նչ գործ ունի ՔՊ-ի հետ։ Մտել է, որ ներսի՞ց պայքարի դրա դեմ։

Ի դեպ՝ «Երկիր Նաիրիում» նկարագրվածի ու հարյուր տարի անց Հայաստանում տեղի ունեցողի միջև մի տարբերություն այնուամենայնիվ կա։ Մազութի Համոն իր երկրային կյանքն ավարտեց կախաղանի վրա, իսկ Նիկոլ Փաշինյանը գերադասում է խոսել «գնդակահարության պատի» մասին։ Մնացածն ընդհանուր գծերով նույնն է։

ՎԱՐԿԱՆԻՇ

   441 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ