...

Կարդացեք Չարենց

Կարդացեք Չարենց

ԵՍ ԳԻՏԵՄ ՀԻՄԱ, ՈՐ ՀԱՐՍԱՆԻՔ ՉԻ՛
ՄԵՐ ԿՅԱՆՔԸ ԱՅՍՕՐ, ԿԱՄ «ԹԵԹԵՎ ՈՍՏՅՈՒՆ».
ՈՐ ՓՈՇԻ՛ Է ԼՈԿ ԱՅՆ ՈԳՈՒՆ ՆՍՏՈՒՄ,
ՈՐ ԿԱՐԾՈՒՄ Է, ԹԵ ԹԵԹԵՎ ԿԹՌՉԻ,
ԻՆՉՊԵՍ ԾԻԾԵՌՆԱԿ՝ ԴԵՊԻ ԿՅԱՆՔԸ ՆՈՐ:-
ԵՍ ԳԻՏԵՄ ՀԻՄԱ՝ ՈՐՊԻՍԻ՛ ԳՆՈՎ,
ՈՐՊԻՍԻ՛ ԴԺՎԱՐ ՋԱՆՔԵՐՈՎ Է ՄԱՐԴ
ԿՌՈՒՄ ԻՐ ՈԳԻՆ, ՈՐ ՆԱ ԿԱՐԾՐԱՆԱ,
ԿՈՓՎԻ- ԵՎ ԱՊԱ ՊԻՏԱՆԻ ԴԱՌՆԱ
ԱՅՍ ԴԺՎԱՐ, ԱՅՍ ԲԱՐԴ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՐ:-
ՈՐ ՉԻ՜ ՎԵՐԱՑԵԼ ԴԵՌ ԿՅԱՆՔԻՑ ՆԵՐԿԱ
ԵՂԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԵՐ ԽՈՀԵՐԻՆ ՆՍՏՈՂ,
ԵՎ ՓՈՔՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԴԵՌ ԿԱ,
ԵՎ ՈԳՈՒ, ՈԳՈ՛Ւ ՃՈՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՍՏՈՐ...


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   363 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ