Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Տեքստ չկա՞։ Իսկ հնարավո՞ր է, որ այս անգամ էլ ձևաթղթերը պատշաճ հերթականությամբ դասավորված չեն եղել, կամ պաշտոնական դիմում էլի չի եղել, ուղղակի բառացի ինչ-որ բաներ են փոխանցվել։ Ռուսներն էլ որևէ տեղեկություն չեն հայտնում՝ ստացել են համապատասխան դիմումը, թե՞ ոչ։ Առհասարակ, ռուները մի տեսակ պասիվ են։ Լրահոսում ավելի շատ հայտնվել են արևմտյան օրենսդիրների հայտարարություններ․ սենատի անդամ, ԵՄ հատուկ ներկայացուցիչ, ԱՄՆ կոնգրեսականներ, ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ, ԱՄՆ պետքարտուղար։ Սրան պետք է գումարել նաև ԱՄՆ պետքարտուղարության առանձին հայտարարությունը տեղի ունեցածին։
Հավելենք նաև, որ «արդեն դիմել են»-ի մասին տեղեկությունը հրապարակվել է վաղ առավոտյան՝ 7։00-ի կողմերը։ Նշանակում է, որ դրանից առաջ են արդեն դիմումը մուտք արել։ Մոտավոր հաշվարկով՝ 5 ժամից ավել է՝ «դիմած ունենք», բայց որևէ տեղաշարժ չկա, անգամ՝ արձագանք՝ «ստացել» ենք կարճ մակագրությամբ։
Գոհար Վեզիրյան