...

Каска, броня и 2 ствола

Каска, броня и 2 ствола

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով սահմանում լարվածության աճին, երբ Երասխում հայկական զինուժը ունեցավ մեկ զոհ և վիրավոր, ասել է. «Լարվածություն չի եղել, ուղղակի դիպուկահարները տեսել են առանց կասկա, առանց բրոնյա, խփել են: Էդ դեպքը առաջնագծում չի եղել, եղել է թիկունքային մասում»:

«ՉԻ». Կարելի է հետմահու քրգործ հարուցել զոհված հայ զինվորականի դեմ, որ առանց բրոնյա ու կասկա է եղել և դրանով սադրել է ադրբեջանցի դիպուկահարին: Դե, ո՞ր դիպուկահարը տեսնի, որ դիմացը առանց կասկա ու բրոնյա հակառակորդ կա, ու չսադրվի:

Իսկ այսպես, ամեն ինչ նորմալ է: Լարվածություն չկա, ամեն ինչ խաղաղ է, մի կրակոց՝ այս կողմ, մի զոհ՝ այն կողմ, էդ հեչ, հաշիվ չի: Ընդամենը պետք է, որ ոչ միայն զինվորները, այլ նաև խաղաղ բնակչությունը կասկեքով ու զրահաբաճկոններով լինեն: Էդ ադրբեջանցիները տեսողությունից մի քիչ թույլ են, սադրվելիս շատ չեն ջոկում, թե դիմացինն ով է:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1049 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ