...

Клиент дозревает, будь готов!

Клиент дозревает, будь готов!

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա պարզ է դառնում, թե ինչ առաքելությամբ էր ՌԴ դեսպանը ամիսը մեկ հյուրընկալվում Լևոն Տեր-Պետրոսյանի տանը։ Թերևս խոսում էին, թե ոնց կարելի է հայ ժողովրդի գլխին մահացու վտանգի սպառնալիք կախելով համոզել հրաժարվել իր բոլոր բնական ու ձեռք բերած իրավունքներից: Այն ինչ քարոզվել է, 2017 թվականին էլ գտել 1,6 տոկոս աջակցություն»:

«ՉԻ». Մարդ նման բաներ կարդալիս ուզում է չագուճով գլխին խփի, բայց դա էլ Նիկոլի ձեռքն է, նա էլ պինդ բռնել, ոչ մեկին չի տալիս:

Մենք, իմիջիայլոց, դեսպան Կոպիրկինին հազար անգամ զգուշացրեցինք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելուց հեռախոսն անջատի, քանի որ Սուրեն Սահակյանը գաղտնալսում է: Ըհը, խնդրեմ, մեզ չլսեց, սա էլ, ավելի ճիշտ՝ ՔՈ-ն էլ, բռնեց, սաղ գաղտնազերծեց: Բա ձեզ թվում է, մենակ Միշի՞կն է գաղտնազերծելու գործի վրա նստած: 

Բանը եղել է այսպես. Հայաստանում Ռուսաստանի դեսպանը 2020թ. սեպտեմբերին գնացել է Լևոն Տեր-Պետրոսյանի տուն, ասել՝ պրն Տեր-Պետրոսյան, մենք առաջարկում ենք հայ ժողովրդի գլխին մահացու վտանգի սպառնալիք կախել: Լևոնն էլ ոգևորված պատասխանել է՝ հա, լավ գաղափար է: Մի ամիս հետո՝ հոկտեմբերին, Կոպիրկինը նորից է գնացել հանդիպել ու ասել՝ դրա համար հայերը պետք է հրաժարվեն բոլոր բնական ու ձեռք բերած իրավունքներից: Լևոնն էլ ասել է՝ դա ավելի լավ գաղափար է:

Ու տենց Ղարաբաղը հանձնել են: Հա, Լևոնն է հանձնել: Ով ուզում է իմանալ, թե ինչպես, զապիսը Սուրեն Սահակյանի մոտ է, թող գնա, լսի: Էդ զապիսի սկիզբն էլ Նիկոլի մոտ է: Որտեղ Լևոնը Նիկոլին ասում է՝ դու պետք է հողերը հանձնես: Այո, ախր Տեր-Պետրոսյանը մի հատ ուրիշ գեշ խասյաթ էլ ունի. վերջում միշտ մեղավոր է դուրս գալիս:

Բայց Սուրեն Սահակյանը դեռ ամբողջը չգիտի: Բա, Ֆրանսիայի դեսպանն էլ է մեկումեջ հյուրընկալվել Տեր-Պետրոսյանին, քննարկել են, թե ոնց անեն, որ Շուշին ու Հադրութը անվերադարձ մնան թուրքերին: Բա էն Ամերիկայի դեսպանը. մի տարի է, Տեր-Պետրոսյանի տանը թթվել է, թե բա Մեղրիով միջանցք տու Թուրքիային:

Մենք նաև նկատեցինք, որ Սուրեն Սահակյանն այս նախընտրական շրջանում Տեր-Պետրոսյանի մասին ավելի շատ է գրում, քան իր կուսակցության: Վերջին անգամ նման մի բան տեսել ենք 2008-ին, երբ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը մենակ Տեր-Պետրոսյանից էր խոսում: Նամյոկ ենք անում:

Եվ վերջում. «Իմ քայլը» դաշինքի ցուցակում հայտնված կիսաօլիգարխիկ մի դեմքի հարց ենք տալիս. դու էլ մարդ ե՞ս գտել ֆինանսավորելու: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1625 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ