...

Կներեք, որ Վահագնի թաղամասը չմոտեցավ առաջնագծին

Կներեք, որ Վահագնի թաղամասը չմոտեցավ առաջնագծին

Սեյրան Օհանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտականությունները պատշաճ չկատարելով, իր ոչ հայամետ պետական քաղաքականությամբ, անարդյունավետ կառավարմամբ, բնակչության պառակտմամբ և միջազգային ներգրավվածությունն ապահովող ոչ լիարժեք արտաքին քաղաքականությամբ, երկիրը ներքաշեց ազգակործան պատերազմի մեջ և նույնիսկ մրցունակ Բանակով տարավ պարտության»։

«ՉԻ». Ախր, սրանց ո՞նց բացատրես, որ Նիկոլ Փաշինյանի սխալները որևէ կերպ չեն արդարացնում իրենց հանցագործությունները:

Օհանյանը չի հասկանում, որ նույն հարցադրումները կարելի է անել 2016 թվականի վերաբերյալ:

Եթե բանակն այդքան մրցունակ էր, ի՞նչն էր խանգարում 2016 թվականին անցնել հակագրոհի և առնվազն հետ վերցնել կորցված տարածքները: Թե՞ ձայններդ տաք տեղից է գալիս, որովհետև այն ժամանակ Ռուսաստանը արագ կանգնեցրեց պատերազմը և չթողեց, որ ավելին կորցնեք:

Բանակը ինչո՞վ էր մրցունակ. չլինի՞ Չեխիայում կառուցված հյուրանոցներով կամ Վահագնի թաղամասի դղյակներով: Կներեք, որ այս զինատեսակը շատ դանդաղաշարժ է, ուշ է մոտենում առաջնագծին ու ցուցադրում իր կրակային ներուժը:

Անարդյունավետ կառավարման մասին հանրապետականների նախարարն ընդհանրապես իրավունք չունի խոսել, դա հակացուցված է այդ ժամանակվա ցանկացած պաշտոնյայի:

Եվ վերջապես, պարտություն կրած հրամանատարներից մեկը նախ պետք է վերլուծի սեփական սխալները, հրապարակային ընդունի իր բացթողումները, նոր ուրիշներին մեղադրանք ներկայացնի: Զինվորականի պատիվը նախ և առաջ դա է պահանջում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2069 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ