...

Արդեն ոչնչացված էր

Արդեն ոչնչացված էր

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը 168.am-ի հետ զրույցում ասել է. «2018-ին իշխանության եկան մարդիկ, որոնք ոչնչացրեցին միասնության գաղափարը, որը եղել է նաև 88-ի շարժման հիմքում»:

«ՉԻ». Հա, երևի 2008-ի մարտին անզեն մարդկանց վրա կրակելը միասնության գաղափարից էր բխում: 2004-ի ապրիլի 12-ին հանուն միասնության ո՜նց էին մեկուսարաններում ընդդիմադիրներին խոշտանգում, ո՜նց էին խոշտանգում: 

88-ին նման բաներ հաստատ չեն եղել, և այդ ժամանակաշրջանն անշուշտ կարելի է համարել միասնության, համախմբվածության ժամանակաշրջան: 

Լավ է, չէ՞. իրենց պաշտոնավարման տարիները տանում, փորձում են կպցնել 88-ին: Այդպես մի քիչ միասնության հոտ է գալիս: Բայց ամաչում են ասել, թե 2018-ից առաջ որտեղ է միասնություն եղել: 

Չնայած, եղել է. օրինակ, միասնության գաղափարը շատ լավ գործում էր բենզինի, նավթամթերքների բիզնեսում և ընդհանրապես տնտեսական դաշտում: Հզոր միասնություն էր:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   486 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ