...

Բանդան չի նահանջում

Բանդան չի նահանջում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանն ասել է. «Մարտի 1-ը կազմակերպված բախումների արդյունք էր. հարցը տվեք այդ գործով դատապարտվածներին»:

«ՉԻ». Ճիշտ է ասում, բան չասացինք: Մարտի 1-ը իշխանության կողմից կազմակերպված բախումների արդյունք էր: Ընդդիմությունը ոչ զորքեր է հանել Արցախից, սահմաններից ու բերել Երևան, ոչ բանդաներ զինել, ոչ ավտոմատներ է բաժանել անհայտ անձանց: Իր համար Ազատության հրապարակում լռված էր, արդեն քանի օր շարունակ:

Իսկ ինչ վերաբերում է դատապարտվածներին. դե, եթե այն ժամանակվա դատավարությունները Սեյրան Օհանյանը հալած յուղի տեղ է ընդունում, մեկ մարդու ցուցմունքով տասնյակ քաղաքացիների բանտեր լցնելը նորմալ է համարում, էլ ինչի՞ է նեղվում, որ այդ նույն դատավորները, ցուցմունք տվողները հիմա էլ իր հանդեպ են այդպես վարվում: Լրիվ օրենքի մեջ է:

Բա մի հատ էլ հայտնի բլոգեր կա, կնճիթավոր, գրել է, թե «մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր»: Այ, այդպես է. ընտրություններ կեղծելը, մարդկանց խոշտանգելը, դատելն ու սպանելը սուվերենության փրկության համար էր: 

Մի քիչ էլ գնա, հոկտեմբերի 27-ն էլ Հայաստանի սուվերենության փրկության օր կհամարեն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   593 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ