...

Կոֆե՞, Կենտրո՞ն, փրկությո՞ւն

Կոֆե՞, Կենտրո՞ն, փրկությո՞ւն

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է. «Մենք ունեցանք նաև շատ լուրջ հաջողություններ։ Արձանագրենք այս փաստը, եթե Դիմադրության շարժումը չլիներ, վաղուց Արցախը հանձնված կլիներ, վաղուց հայությունը վերջնականապես դուրս եկած կլիներ այնտեղից»:

ՉԻ.- Փաստորեն, մեր հիմնական հակառակորդը ոչ թե Ադրբեջանն է, այլ՝ եղանակը: Հա, բա... եթե շոգ չլիներ, «Դիմադրությունը» ամառը Ֆրանսիայի հրապարակում կշարունակեր երգել ու բլոտ խաղալ, կվիժեցներ հողատուական գործընթացները, Բերձորն ու Աղավնոն չէինք հանձնի, Փառուխով, բանով: 

1992-93 թվականներին, երբ Արցախում ծանր իրավիճակ էր, թշնամին արդեն Գանձասարի մատույցներում էր, մոտեցել էր Ստեփանակերտին, Վազգեն Սարգսյանը մահապարտների գունդը հավաքեց, շտապեց Արցախ, լինել-չլինելու պայքար էր գնում... այդ ամբողջ ընթացքում Դաշնակցությունը գրավել էր Ազատության հրապարակից մինչև Դեմիրճյան պողոտա ընկած հատվածը, ու գրեթե ամեն օր միտինգ էր անում, փողոցներ փակում:

Որ իրենց ասում էին. ախպեր, Արցախի ու Հայաստանի լինել-չլինելու կռիվ է գնում, փոխանակ գնաք ճակատի տղերքին օգնենք, կամ գնաք Արցախ, ոնց որ թե 5-րդ շարասյան ֆունկցիա եք կատարում, Ադրբեջանին եք օգնում, պետությանն ու բանակին եք հարվածում, ասում էին. չէ, էս ի՞նչ եք ասում, մենք ստեղ միտինգ ենք անում, որ հանկարծ Լևոնը հողեր չհանձնի: 

Սա էլ իրենց փայ կռիվն է: Երևանի կենտրոնում. «Մեղեդի» սրճարանի հարևանությամբ, կողքերը, ներսը, դուրսը: 

Ու մինչև հիմա էլ այդպես ասում են. մենք որ չլինեինք, մեր միտինգները, Ղարաբաղի պատերազմում պարտվելու էինք: Հիմա նույնն են ասում. լուրջ հաջողություններ են ունեցել, պարզվում է. էդ ո՞րն է: Արցախի մի մասը դեռ չի հանձնվել: Իրենց շնորհքն է: Բա էնպես միտինգ արեք, որ Շուշին ու Հադրութը հետ տան: Մի հատ նենց հուժկու հակագրոհոտ ակցիաներ սկսեք, որ մինչև Քուռ հասնենք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3318 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ