...

Կորոնավիրուսը խլել է դաշնակների հիշողությունը

Կորոնավիրուսը խլել է դաշնակների հիշողությունը

«Կորոնավիրուսը ցույց տվեց մեր տնտեսության ողջ խոցելիությունը. ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մեր տնտեսությունը կախված է պղնձի գներից, մի քանի երկրների հետ մեր ունեցած հարաբերություններից, ռուսական տնտեսությունից, իսկ քանի որ հիմա այնտեղ նավթի գների հետ կապված կան լուրջ խնդիրներ, ապա այդ երկրի տնտեսության վիճակն իր անդրադարձն է ունենալու նաև մեզ վրա»,- 168.am կայքի հետ զրույցում հայտարարել է դաշնակցական, նախկին գյուղնախարար Արթուր Խաչատրյանը:

Նա նաև հիշեցրել է տնտեսության այս կամ այն ճյուղին առաջնահերթություն չտալու և Կառավարության սխալ քայլերի մասին:

«ՉԻ». Այնուհետև դաշնակցականը քարը քարին չի թողնում կառավարության տնտեսական քաղաքականությունից: Մինչդեռ, եթե լիներ միայն մեջբերված հատվածը, կարելի էր եզրակացնել, որ Խաչատրյանը հասկացել է, թե ինչ ձախողված քաղաքականություն են իրենք իրականացրել: Հասկացել է և ներողամտություն հայցելու երկչոտ քայլեր է անում:

Բայց ոչ, ինչպես հարիր է իսկական դաշնակցականին, սեփական մեղքն ընդունելու փոխարեն հարձակվում է և ուրիշներին մեղադրում: Կարծես իրենք չէին կրտսեր գործընկերոջ կարգավիճակում աջակցում երկրի տնտեսության քայքայմանը: Իրենք չէին նպաստում մետաղական հանքերի անխնա բացմանը և շահագործմանը (իհարկե, որոշ դաշնակցականներ այդ ընթացքում դարձան հանքերի տերեր), իրենք չէին ողջունում Քոչարյանի և Սարգսյանի քաղաքականությունը՝ Հայաստանը ամբողջովին կապել Ռուսաստանի սայլին և հիմա կույսի դեմքով ինչ-որ բան են քննադատում:

Դաշնակները շատ հմուտ են խնդիրը ցավոտ գլխից անցավ գլխի վրա դնելու գործում: Բայց պետք է հիշեն, որ կորոնավիրուսը դեռ չի վնասել մարդկանց հիշողությունը:

Ժողովուրդը լավ հիշում է, որ Քոչարյանի և Սարգսյանի տնտեսական ավերածություններում իրենց անուրանալի ներդրումն ունեն նաև դաշնակները: Եվ դա նրանցից ոչ մեկը չի կարող խլել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2340 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ