...

Նիկոլ Փաշինյանի երազը

Նիկոլ Փաշինյանի երազը

Աշխատանքային այցով գնում են Իջևանի կողմերը՝ մի կտոր հաց ուտելու։ «Քավորը սրբություն ա, բայց ամոթն է՛լ ա լավ բան, էկեք մի հատ թաքուն օբյեկտ գտնենք, առանձին կուպեում հալալ հաց ուտենք»,- աչքերը պսպղացնելով՝ առաջարկում է ինքը․․․ Կուպե մտնելուն պես ինքը վախեցած նայում է շուրջը․ «չհասկացա, էս ի՞նչ խրճիթ ա, ժանգոտ վառարանով, լուսամուտները՝ ռեշոտկեքով․․․»։ «Խրճիթ չի, նորմալ պայմաններ են»,- ամոթխած ասում է Ալենի դեմքով մատուցողը, սեղանին դնում մենյուն ու կռանում ականջին՝ «երաժշտություն էլ ե՞ք ուզելու»։ «Չէ, Խաչատրյան Վահագը հետներս ա»,- անհամբեր պատասխանում է ինքն ու լցնում բաժակները։ «Շե՛ֆ, հաշիվը կառավարության պահուստային ֆոնդն ա, չէ՞, փակելու, ասում եմ քանի Ձեր տնեցիք ստեղ չեն՝ կարող ա՞ զանգեմ մի քանի ոչ ազդեցիկ կանայք կանչեմ»,- անհամարձակ առաջարկում է Քոչարյան Անդոն։ «Դու վերջը ինձ ընտանեկան բռնության զոհ ես դարձնելու»,- բարկանում է ինքը՝ վրա-վրա լցնելով չորրորդ բաժակը, ու այդ պահին էլ դռան կողմից ինչ-որ ձայն է լսվում՝ երևի արդեն զակուսկի են բերում․․․ 

«Լավ, Անդո, հո չե՞նք սառելու, էն փեջի մեջ մի շիշ բենզին լցրու, շիշ բռնողը ո՞ւր ա»,- հարցնում է ինքը։ Շիշ բռնողն անմիջապես գրպանից մի շիշ բենզին է հանում ու տալիս Անդոյին, բայց սա դիմադրում է․ «բայց էս ի՞նչ միջանձնային հարաբերություններ են, ձեր մեջի միակ սպան ես եմ, ինչի՞ պիտի փեջը ես վառեմ»։ «Վառի, վառի»,- բարկանում է ինքը։ «Համ էլ՝ էս Գռզոյի բենզինն ա, դժվար էլ վառվի»,- ասում է շիշ բռնողը։ «Որ վառվես էլ՝ վնաս չկա»,- քթի տակ փնթփնթում է Պապիկյան Սուրոն։ «Ես էլ շուտվանից հրդեհի ֆոնին քարոզչական հոլովակ չեմ նկարել»,- ձեռքերն է շփում Ավինյան Տիկոն ու գրպանից հանում հեռախոսը․․․ Ճար չկա, Անդոն բենզինը լցնում է վառարանի մեջ, ու տեսնելով, որ բռնկվեց՝ այրվող շիշը շպրտում սեղանին։ Պապիկյան Սուրոն ու Վահագն Ալեքսանյանն անմիջապես նետվում են դեպի դուռը, բայց քանի որ չեն ուզում մեկը մյուսին զիջել՝ դռան մեջ լռվում են ու ոչ առաջ են կարողանում գնալ, ոչ ետ։ Խուճապը մեծանում է։ Դրսից մարդկանց ձայներ են լսվում։ Ալենը փորձում է օգնություն կանչել, բայց ինքը սաստում է․ «ձենըդ կտրի, արա՛, իմանան մենք ենք՝ մի էրկու վեդրո բենզին էլ իրենք կավելացնեն»։ Ապա դիմում է շիշ բռնողին․ «ի՞նչ ես կանգնել, զանգի հեղափոխության պահապաններին»։ «Բջջային կապ չկա, շե՛ֆ, մենակ ադրբեջանական սոտըվին ա բռնում»,- սփրթնում է շիշ բռնողը։ «Ադրբեջանականը բռնում ա՞»,- ուրախությունից ծղրտում է ինքը ու խլում հեռախոսը․ «ալո՛, ալո՛, Իլհամ Հեյդարովիչ, սենց մոմենտ ա, վիճելի տարածքում ենք․․․»։ 

Բայց կրակը շատ արագ է տարածվում։ Ծխից ուշաթափվելով՝ փռվում է գետնին ու գիտակցության վերջին նշույլներով հասկանում, որ այս դեպքում անգամ ԴՆԹ-հետազոտությունը չի օգնի, որովհետև զոհերի ազգային պատկանելությունը պարզել չի հաջողվի․․․ 

Արթնանում է և խուճապահար մի կողմ շպրտում քնած տեղը պինդ բռնած շիշը։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ