Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է Ազգային ժողովի պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։
Հովիկ Աղազարյանի միջնորդության հիմքում ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող, այսպես կոչված՝ ոչխարների կաշառքի գործը։
«ՉԻ». Հըմ… Բրաբուս էր ասում, բայց որոշել է ոչխար առ ոչխար հետ բերել: Ու էն էլ ումի՞ց… իրեն համարյա Քրիստոս համարող Աղազարյանից:
Վերջինս իսկականից կրակն է ընկել Փաշինյանի ձեռքը: Էլ եղած բոլոր սիրած-սիրուհիների նամակագրությունները քրքրեց, էլ տարատեսակ տեսանյութեր նայեց, հետո ՔՊ-ի անդամությունից զրկեց, հիմա էլ մանդատից է զրկելու վերջը: Կամ ազատությունից:
Չնայած, կարող է նաև քաղաքական հետապնդում լինի: Աղազարյանը խուճուճ անունով ինչ-որ կուսակցություն բացեց:
Չէ, քաղաքականը Տարոն Մարգարյանի դեպքում է հավանական: Էս վերջերս Քոչարյանը շատ էր նեղվել հանրապետականների կսմթոցներից, իսկ առջևում ընտրություններ են, պետք է ընդդիմադիր դաշտը հակաքոչարյանականներից մաքրել: Ու էն հատ առ հատ հետ բերած ոչխարներին առաջ բրդել: