...

Լավ էլ սպասարկում եք

Լավ էլ սպասարկում եք

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է. «Կարծում եմ՝ դիմադրության շարժումից բացի, Հայաստանում էլ ընդդիմություն չկա։ Մնացած բոլորը կա՛մ իշխանությանն են սպասարկում՝ ընդդիմության պիտակների տակ, կա՛մ ուղղակի գոյություն չունեն»:

«ՉԻ». Գեղամ Մանուկյանը մի քիչ համեստություն է անում: Իրականում նա այսպես պետք է ասեր. «Կարծում եմ՝ դիմադրության շարժումից բացի, Հայաստանում այլ ընդդիմություն չպիտի լինի»: Կամ՝ չպիտի թույլ տանք, որ այլ ընդդիմություն լինի: 

Այսպես ավելի ճիշտ է, ստուգված է: Էս վերջին կլոունադան էլ ցույց տվեց, որ ՀՅԴ-ն ավելի շատ դարդոտված էր ոչ թե հայրենիքի փրկությամբ, այլ ընդդիմադիր դաշտում իր «միակ տղամարդ» կարգավիճակի փրկությամբ: Ուրիշ ընդդիմադիր ուժեր հանկարծ չխցկվեն դաշտ:

Եվ իսկապես, ինչի՞ ուրիշները ընդդիմադիր խաղան: Հենա, իրենք դա լավ էլ անում են. ոնց պետք է, սպասարկում են իշխանություններին, տեղն եկած վախտը իշխանության հետ կոալիցիա են կազմում, պաշտոններ ստանում (Իշխան Սաղաթելյանը վկա, չենք խաբում), մանդատներ, պարգևավճարներ, ինչի՞ ուրիշները օգտվեն այդ բարիքներից:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2352 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ