Օրերս Յութուբ-ում հայտնաբերեցի երկու հանրահայտ բյուզանդագետների տեսահոլովակներ, որոնք, համոզված եմ, հետաքրքրությամբ կդիտվեն մեր հասարակության կողմից։
ԳԵՈՐԳԻ ՄԱՅՍՈՒՐԱՁԵ, վրացի փիլիսոփա եւ պատմաբան.
https://youtube.com/shorts/04XwPhuuVAY
Георгий Майсурадзе, грузинский историк и философ:
«Тбилиси является родиной как грузинского, так и армянского национализма. Тбилиси также является культурным центром Армении. Грузины и армяне — это две части истории. Армения и Иберия вместе выступают на сцене мировой истории. Эти два народа имеют почти общую историю. Оба королевства управлялись одной династией. Династия Багратиони этнически не является грузинской династией. Они появляются впервые в Армении, там они создают армянское царство Багратуни, а затем переселяются в Картли и начинают здесь строить грузинское царство.
Самое главное, что мы ненормально похожи друг на друга во всём. Именно из-за такого сходства в Грузии возникла армянофобия. Рождение национализма, советская оккупация и просталинские историки ещё больше усугубили этот процесс. Нам, грузинам, следует задуматься об этом — что мы нация-сирота, и у нас есть близнец — армяне. У нас на земле нет и никогда не будет никого ближе, чем армяне. У грузина нет более близких родственников, чем армяне. И мы должны хорошо это понимать, если хотим добиться успеха как нация».
Թարգմանություն.
«Թբիլիսին հանդիսանում է ինչպես վրացական, այնպես էլ հայկական ազգայնականության հայրենիքը։ Թբիլիսին նաեւ Հայաստանի մշակութային կենտրոն է։ Վրացիներն ու հայերը պատմության երկու մասերն են։ Հայաստանն ու Իբերիան միասին են հանդես գալիս համաշխարհային պատմության բեմում։ Այս երկու ժողովուրդներն ունեն գրեթե ընդհանուր պատմություն։ Երկու թագավորություններն էլ կառավարվել են նույն դինաստիայի կողմից։ Բագրատիոնների դինաստիան էթնիկապես վրացական դինաստիա չէ։ Նրանք առաջին անգամ հայտնվում են Հայաստանում, այնտեղ ստեղծում են Բագրատունյաց հայկական թագավորությունը, իսկ հետո տեղափոխվում են Քարթլի եւ սկսում այստեղ կառուցել վրացական թագավորությունը։
Ամենակարեւորն այն է, որ մենք ամեն ինչում չափից ավելի նման ենք միմյանց։ Հենց այդ նմանության պատճառով է Վրաստանում առաջացել հայատյացությունը։ Ազգայնականության ծնունդը, խորհրդային օկուպացիան եւ պրոստալինյան պատմաբաններն է՛լ ավելի սրեցին այս գործընթացը։ Մենք՝ վրացիներս, պետք է մտորենք այս մասին, որ մենք «որբ ազգ» ենք եւ ունենք երկվորյակ՝ հայերը։ Մենք երկրի վրա չունենք եւ երբեք չենք ունենա ավելի մոտ մեկին, քան հայերն են։ Վրացին չունի ավելի մոտ հարազատներ, քան հայերը։ Եւ մենք պետք է դա լավ հասկանանք, եթե ցանկանում ենք հաջողության հասնել որպես ազգ»։
ՍԵՐԳԵՅ ԿԱՐՊՈՎ, Մոսկվայի համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր. (1'50')
Карпов Сергей Павлович — профессор, доктор исторических наук, декан исторического факультета МГУ, заведующий кафедрой истории средних веков.
Вот я хотел бы вам прочитать одну фразу из византийского историка Льва Диакона. Он вкладывает эту фразу в уста императора Иоанна Цимисхия. Кстати, армянина по происхождению.
В Византии императорами могли быть не только греки, а довольно часто были императорами и иллирийцы, как сам Юстиниан, например, или армяне. Целые династии были армянские. Вот Иоанн Цимисхий как раз был таким. Но это должны быть люди православные обязательно, то есть армяне, не исповедовавшие монофизитство, а армяне, принимавшие византийское православие.
И вот Иоанн Цимисхий в своей речи сказал следующее: «Мне известны, однако, две власти в сей жизни, в насущном земном пространстве: священство и царство. Одному из них Создатель поручил заботиться о душах, а другому — управлять телами людей, с тем чтобы ни одна из сторон не пострадала, но оставались они целыми и невредимыми».
Թարգմանություն.
Սերգեյ Պավլովիչ Կարպով՝ պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր, Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) պատմության ֆակուլտետի դեկան, միջնադարի պատմության ամբիոնի վարիչ։
Ես կցանկանայի ձեզ համար կարդալ մի արտահայտություն բյուզանդացի պատմիչ Լեո Դիակոնից։ Նա այս խոսքերը վերագրում է կայսր Հովհաննես Չմշկիկին։ Ի դեպ, ծագումով հայ։
Բյուզանդիայում կայսրեր կարող էին լինել ոչ միայն հույները. բավական հաճախ կայսրեր էին դառնում ե՛ւ իլիրիացիները, ինչպես օրինակ հենց ինքը՝ Հուստինիանոսը, ե՛ւ հայերը։ Եղել են ամբողջական հայկական դինաստիաներ։ Հովհաննես Չմշկիկը հենց այդպիսին էր։ Բայց նրանք անպայման պետք է լինեին ուղղափառներ, այսինքն՝ ոչ թե միաբնակություն դավանող հայեր, այլ հայեր, ովքեր ընդունել էին բյուզանդական ուղղափառությունը։
Եվ ահա Հովհաննես Չմշկիկն իր ճառում ասել է հետեւյալը. «Ինձ հայտնի են, սակայն, երկու իշխանություն այս կյանքում՝ կենսական երկրային տարածության մեջ. քահանայություն եւ թագավորություն։ Դրանցից մեկին Արարիչը հանձնարարել է հոգ տանել հոգիների մասին, իսկ մյուսին՝ կառավարել մարդկանց մարմինները, որպեսզի կողմերից ոչ մեկը չտուժի, այլ դրանք մնան ամբողջական եւ անվնաս»։